Ուկրաինայում հակամարտության ընթացքում 3000-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել
Ուկրաինայում հակամարտության չորս տարիների ընթացքում զոհվել է ավելի քան 3300 խաղաղ բնակիչ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ նշված է Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային առաքելությունը զեկույցում, որը հրապարակվել է այսօր։
Նշվում է, որ 2014 թվական ապրիլի 14-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 15-ը քաղաքացիական բնակչության շրջանում գրանցվել է 3020 զոհ՝ 1791 տղամարդ, 1045 կին, 98 տղա երեխա, 49՝ աղջիկ երեխա, 37 մեծահասակ, որոնց սեռը չի պարզվել։
Չորս տարիներին վիրավորվել է 7000-9000 քաղաքացիական անձ։
Հարակից հրապարակումներ`
- Պորոշենկոն կոչ է արել Ուկրաինայում խաղաղության հասնել հինգ տարվա ընթացքում
- Պորոշենկոն առաջարկում է Ուկրաինայում 60 օրով ռազմական դրություն սահմանել
- Ուկրաինայում հայտարարել են, որ ունակ են հինգ րոպեում ոչնչացնել Ազովի ծովի ռուսական նավատորմը
- Ուկրաինայում այս ամիս լրագրողների վրա հարձակման ութ դեպք է արձանագրվել