Դատապարտված որսագողը բանտում մեկ տարի դիտելու է «Բեմբի» մուլտֆիլմը
Ամերիկյան դատարան եղնիկի սպանության համար 29-ամյա որսագողին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման, նաև՝ այդ ընթացքում ամեն ամիս դիտելու է «Ուոլթ Դիսնեյ» ընկերության նկարահանած «Բեմբի» դասական անիմացիոն ֆիլմը։
360tv.ru-ն, հղում անելով Fox News-ին, գրում է, որ փոքրիկ եղնիկի մասին մուլտֆիլմը, որի մորը սպանում են որսագողերը, նա առաջին անգամ կդիտի դեկտեմբերի 23-ին։ Ազատազրկման ողջ ընթացքում նա ամեն ամիս պետք է հաճախի կրթական ֆիլմերի ցուցադրության, կդիտի «Բեմբի» մուլտֆիլմը։
Դատապարտված որսագողն իր հանցակիցների հետ միասին երեք տարում սպանել են մի քանի հարյուր եղնիկ։ Նրանց հետաքրքրել է միայն կենդանիների գլուխները։ Բնության պահպանության ներկայացուցիչների կարծիքով, տղամարդկանց հաճույք է պատճառել հենց սպանելու գործընթացը։
Բռնված որսորդների խումբն արդեն վճարել է ավելի քան 200 հազար դոլար տուգանք։ Նրանք բոլորը կալանավորված են։ Երկուսը ցմահ զրկվել են որսորդությամբ և ձկնորսությամբ զբաղվելու արտոնագրից։