Տոնածառ՝ ծովի հատակին
Ինչպիսի Նոր տարի առանց նվեր և, իհարկե, գեղեցիկ տոնածառի։ Տոնին սպասվում է ոչ միայն ցամաքում, այլև ծովում։ Եվրանյուզը գրում է, որ Կիպրոսում դայվինգի սիրահարները որոշել են տոնածառ տեղադրել ավելի քան 40 մետր խորության վրա. տարբեր գույների խաղալիքներ և նույնիսկ Սանտա Կլաուս՝ ստորջրյա թագավորության բնակիչների ֆոնին։
Հատկանշական է, որ տոնածառը տեղադրվել է 1980 թվականին խորտակված շվեդական «Զենոբիան» լաստանավի տախտակամածին։ Այդ ժամանակ թիմը փրկվել էր, որևէ մեկը չէր տուժել։ Այդ ժամանակվանից այդ վայրը դարձել է դայվերների շրջանում շատ հայտնի։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ