Ինչո՞ւ քաղաքապետարանի աշխատողին անգլերեն սովորեցնել հարկատուի հաշվին. Խաժակյան
Երևանի քաղաքապետարանի 2019 թվականի բյուջեով ավելացել են ադմինիստրատիվ ծառայությունների համար հատկացվող գումարը. մասնավորապես 1 միլիարդ 232 միլիոն դրամով ավելացել են պարգևատրումները, 50 միլիոն դրամով՝ արտասահմանյան գործուղումները,160 միլիոն դրամով՝ աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման ծախսերը։ «Երևանի 2019 թ-ի բյուջեն. Ծախսերի արդյունավետության բարձրացո՞ւմ, թե՞ հետընթաց» թեմայով քննարկմանն ասաց ավագանիում «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Ադմինիստրատիվ ծախսերը մենք համարում ենք անարդյունավետ»,- ընդգծեց նա։
Դ. Խաժակյանն ասաց, որ սրա հետ համեմատած, նվազումներ են եղել մի շարք կարևոր հոդվածներում՝ վերելակների հիմնանորոգման, կանաչապատման, տրանսպորտային խնդիրների լուծման։
«Այս բյուջեի կրճառումը բազմապատիկ հետընթաց է ապահվեելու տվյալ աշխատանքների գործում»,- նշեց նա։
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, Ֆինանսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքապետարանի աշխատակիցները, այդ թվում քաղաքապետնն ու տեղակալները, ցածր աշխատավարձ են ստանում։
«Աշխատավարձը լավագույն մոտիվացիոն գործիքը չէ, այսինքն այսօրվա միջազգային պրակտիկան ցույց է տալիս, երբ որ աշխատավարձին կից լինում է պարգևատրում կախված կատարված աշխատանքի ծավալից, բերում է ցանկացած աշխատակցի էֆեկտիվության բարձրացման»,- նշեց նա։
Լ. Հովսեփյանի խոսքով, պարգևատրումը մոտիվացիոն նոր ճանապարհ է, բերելու է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Ինչ վերաբերում է աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման ծախսերի ավելացմանը, նա նշեց, որ քաղաքապետարանն ուզում է իր միջոցների հաշվին անցկացնել աշխատակազմի վերապատրաստում, այսինքն միջոցներ են տրամադրվելու, որպեսզի աշխատակազմի հետ կատարվեն ուսուցողական աշխատանքներ՝ անգլերեն լեզվի իմացության բարձրացում, ֆինանսերի հետ կապված և այլն։
«Երբ որ շփվել են աշխատակազմի հետ, պարզվել, է որ անգլերենի կամ ռուսերենի իմացությունը ցածր մակարդակի է»,- ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամը։
Դավիթ Խաժակյանն ասաց, որ աշխատավարձը բարձրացնելու փոխարեն պարգևավճարների համար բյուջեն հասցնել 1 միլիարդ 232 միլիոն դրամի, բխում է նրանից, որ տվյալ վերադասն ունենալու է շատ մեծ լիազորություն՝ մեկին բոնուս տալու, մյուսին չտալու առումով։
«Ո՞վ է ասել, որ քաղաքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման աշխատողին, հողի վարչության վերահսկողության աշխատողին պետք է Երևանի հարկատուի հաշվին անգլերեն սովորեցնել 1 միլիարդ 232 միլիոնի շրջանակներում»,- նշեց նա։
Քննարկմանը ներկա Երևանի ավագանու ԲՀԿ խմբակության ղեկավար Արման Աբովյանն ասաց, որ բյուջեն սոցիալական ուղղվածություն չունի։ Նա նաև նշեց, որ թույլ չեն տալու որևէ կադրային ջարդ։
Հարակից հրապարակումներ`
- Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումները
- Երևանի բյուջեն հետընթաց է նույնիսկ 2018թ-ի բյուջեի համեմատ. «Լույս» դաշինք
- «Ելք»-ի հաղթանակից հետո Երևան քաղաքի բյուջեն կավելանա 30-40 միլիարդ դրամով. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում