Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Սիրիայից զորքը դուրս բերելու հարցը
Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրի խոսքով, արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ամերիկյան զորքը Սիրիայից դուրս բերելու հարցը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստիին»։
«Մեր նախարարն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, նրանք քննարկել են ԱՄՆ-ի՝ զորքը Սիրիայից դուրս բերելու որոշումը»,- հայտնել է աղբյուրը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարած պատմական հաղթանակի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին