Քաղաքական 16:22 20/12/2018 Տարածաշրջան

Արաբագետը՝ Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավոր պատճառների ու հետևանքների մասին

Արաբագետ Արմեն Պետրոսյանը հետևել է վերջին օրերին Սիրիայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Նա կարծում է, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքից հեռանալու ցանկություն բնավ չունի։

«Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ը հայտարարեց Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակի և այդ երկրից ամերիկյան ԶՈւ-ի անմիջապես դուրսբերման մասին: Մասնավորապես, ԱՄՆ նախագահը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.«Մենք հաղթել ենք ԻՊ-ին Սիրիայում, որը միակ պատճառն էր Թրամփի նախագահության շրջանում մեր այնտեղ գտնվելու»: Ավելի ուշ, ըստ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսի, ԱՄՆ-ը սկսել է զորքերի դուրս բերումը Սիրիայից: «Այդ հաղթանակը, սակայն, չի նշանակում որ կոալիցիան դադարեցնում է իր գործողությունները Սիրիայում: Մենք վերադարձնում ենք մեր զորքը ԱՄՆ և նախապատրաստվում ենք գործողությունների հաջորդ փուլին»,- նշել է Սանդերսը: Ավելի ուշ մի շարք աղբյուրներ տեղեկատվություն են հաղորդել առ այն, որ շուրջ 2000 ամերիկացի զինվորականների անհապաղ և ամբողջական դուրսբերումը տևելու է մոտ 30 օր:
Վաշինգտոնի նման «կտրուկ» որոշման որոշ հնարավոր պատճառներ ու հետևանքներ կարելի է դասակակարգել հետևյալ պայմանական հաջորդականությամբ՝

1. ԱՄՆ նախագահ Դ.Թրամփը Սիրիայից ամերիկյան ԶՈւ-ի դուրսբերման մասին հայտարարել էր դեռևս ս.թ. ապրիլի սկզբին, որն ըստ էության, համարվում է նաև Թրամփի նախընտրական խոստումներից մեկը ճիշտ նույն ձևակերպմամբ, որն ԱՄՆ նախագահը շարադրել էր Թվիթերում: Հետևաբար, կարելի է արձանագրել, որ Դ.Թրամփն ի կատար է ածում իր ընտրողին տված հերթական խոստումը:

2.Մյուս կողմից, եթե մի դեպքում Թրամփն ապացուցում է սեփական հետևողականությունը, ապա մեկ այլ պարագայում լուրջ վտանգի տակ է դնում ԱՄՆ-ի՝ որպես հավատարիմ դաշնակցի հեղինակությունը, քանի որ ամերիկյան ԶՈւ-ի դուրսբերումից հետո բավական վտանգավոր ճակատագիր է սպասվում Սիրիայի տարածքում Վաշինգտոնի կարևորագույն դաշնակցին՝ քրդերին:

3.ԱՄՆ-ի նման որոշումը կարող է պայմանավորված լինել Թուրքիայի, նաև մյուս դաշնակիցների հետ «մեծ գործարքի» հնարավորությամբ, որի սակարկության թեմաներից մեկն էլ Սիրիայի հյուսիսում՝ հատկապես քրդաբնակ շրջաններում Անկարայի ունեցած հավակնություններն են, որոնց առարկայացման առաջնային խոչընդոոտը ԱՄՆ-ի ներկայությունն էր այդ շրջաններում: Հարկ է հիշեցնել, որ Վաշինգտոնի որոշմանը նախորդել էր Անկարայի՝ Սիրիայի հյուսիսում նոր ռազմագործողություն նախաձեռնելու վերաբերյալ հայտարարությունը:

4. Հնարավոր է՝ նման քայլով ԱՄՆ-ը մտադիր է հակասություններ հրահրել Թուրքիա-ՌԴ-Իրան հարաբերություններում, քանի որ Անկարայի ուղղակի գործողությունները բախվելու են Աստանայի ձևաչափում նրա գործընկերների շահերին:

5.ԱՄՆ-ի հեռացումը Սիրիայից կարող է մղել այդ երկրի քրդական ուժերին՝ համագործակցության գնալ կառավարության հետ՝ թուրքական հաշվեհարդարից խուսափելու նպատակով, որն էլ կարող է հավելյալ լարվածություն, անգամ բախման վտանգ առաջացնել Սիրիայի և Թուրքիայի միջև:

6.Սիրիայում Իրանի ներկայության սպառնալիքի դեմ պայքարի ռազմական բաղադրիչը ԱՄՆ-ը լուծելու է Իսրայելի միջոցով, որի ուղղությամբ Թել Ավիվը տևական ժամանակ է՝ բավական արդյունավետ ջանքեր է գործադրում:

7.Սիրիայից դուրս գալու որոշումը բնավ էլ չի նշանակում, որ ԱՄՆ-ը մտադիր է ընդհանրապես հեռանալ Մերձավոր Արևելքից, քանի որ ամերիկյան արտաքին քաղաքական օրակարգում է Իրանի դեմ տարաբնույթ գործողությունների ծրագիրը, և չի բացառվում, որ նման կերպ Վաշինգտոնը պատրաստվում է լիովին կենտրոնանալ հենց վերոնշյալ խնդրի վրա»,-վերլուծել է Արմեն Պետրոսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}