Մշակույթ 15:55 20/12/2018 Հայաստան

Սովորեցնում ենք երեխաներին՝ ինչպես զոհվել հանուն հայրենիքի, չենք սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի. Ռ. Բաբայան

«Իրականում մշակույթի նախարարությունը չմեռավ, նախարարությանը սպանեցին, սպանեցին շատ դանդաղ, հետևողականորեն, երկար տարիների ընթացքում վարկաբեկելով այդ կառույցը, դանդաղ ոչնչացնելով, հասցնելով այն վիճակին, որ այսօր այդ նախարարության վերջին օրերն են»,- «Մշակութային ոլորտի խնդիրներն ու ակնկալվող բարեփոխումները. 2018թ. ամփոփում» թեմայով քննարկմանն ասաց գրականագետ Հովիկ Չարխչյանը։

Նշենք, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունների շրջանակում մամուլում լուրեր են շրջանառվում, որ մշակույթի նախարարություն չի լինելու, միանալու է այլ նախարարության։

Հ. Չարխչյանը նշեց, որ մի տեսակ գլուխներն ազատում են այդ մեծ փորձանքից,  քանի որ երկար տարիներ շարունակ միայն հանդիմանանքի, քննադատության արժանացած կառույց է եղել։ Գրականագետը շեշտեց. «Արդարացիորեն քննադատության»։

Նրա խոսքով, երկար տարիներ այդ  նախարարությունը չհասկացավ,  թե իր գործառույթը որն է, ինչով պետք է նպաստի մշակութային միջավայրի ձևավորմանը, որքանով է իր միջամտությունն այդ դաշտում տեղի, որքանով անտեղի։

«Փաստացի այսօր իսկապես այս նոր իշխանություններն պարզապես գլուխներն ազատում են այդ մեծ հոգսից՝ վերածելով ինչ-որ մի փոքր կառույցի  մեկ այլ նախարարության կից։ Հիմա  իրենք  նաև մի տեսակ հարվածի տակ են դնում իրենց, որովհետև վաղը նույն իշխանություններին կարող են հանդիմանել այն բանում, որ իրենց վերաբերմունքը մշակույթի նկատմամբ անտարբերության աստիճան է, այլապես մշակույթի նախարարությունը շատ ավելի բարձր կարգավիճակում պետք է գտնվեր։

Ունենք կառավարություն, որտեղ մշակույթի նախարարության անհրաժեշտություն չկա այլևս, ունենք հասարակություն, որի համար մշակույթը շարունակում է մնալ առաջնային, բայց այս հասարակությունը և այս իշխանություններն այդպես էլ չհասկացան, թե ինչ բան է մշակութային քաղաքականություն, ինչպես է պետք դա իրագործել  և այդ ամենը բերեց ներկա դժբախտ իրավիճակին»,- աաց Հ. Չարխչյանը։

Քննարկմանը ներկա  գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ մշտապես խոսել է մշակույթի նախարարության կարգավիճակի ամրապնդման, բարձրացման շուրջ։ 

«Հեղափոխության ժամանակ,  ճիշտն ասած, ամենակարևոր սպասումներիցս մեկն այն է եղել, որ հեղափոխությունն աստիճանաբար կվերաճի նաև մշակութային հեղափոխության, որովհետև եթե հեղափոխությունը գալիս է փոփոխություններ բերելու, ապա այդ փոփոխությունները  կամրագրվեն, եթե երկրում լինի մշակութային գիտակցության բարձրացում, մշակութապես պետք է ամրագրվի հեղափոխությունը։ Եթե դրված է այդ նախարարությունը վերացնելու խնդիր, ոչ թե կարգավիճակի փոփոխման, ուժեղացման, նշանակում է, որ ապրիլյան հեղափոխությունը  ինչ-որ մի կետում պարտվեց և դրա հետևանքները շատ մոտ ապագայում զգացնել  կտան ու դրա հետևանքները  կլինեն շատ ցավալի»,- նշեց Արքմենիկ Նիկողոսյանը։

Նրա խոսքով, կայուն է այն իշխանությունը, որն ունի կայուն, բարձր, հոգատար վերաբերմունք մշակույթի հանդեպ, կարևոր է մշակույթի դերն այն պետության ներսում,  որտեղ ինքը կառավարում է։

«Համոզված եմ, որ նախորդ իշխանությունների ձախողման, տապալման, ասպարեզից  հեռացման կարևոր պատճառներից մեկն էլ այն հակամշակութային քաղաքականությունն էր, որն իրենց կառավարման բոլոր տարիներին  անխտիր հետևողական արեցին։ Չեմ ուզում  նույնը վիճակվի  ներկա կառավարությանը։ Վերափոխել ժամ, րոպե առաջ վերաբերմունքը մշակույթի հանդեպ, որովհետև ուղղակի չեն կարող լինել հաջողություններ այս երկրում ոչ մի կառավարության դեպքում, եթե արհամարհանք կա մշակույթի հանդեպ։ Գուցե տնտեսական, ռազմական  բարձր ցուցանիշներ լինեն, բայց կրելու են ժամանակավոր բնույթ, անկումը լինելու է շատ ավելի  ցավոտ ու սարսափելի»,- ասաց գրականագետը։

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն առհասարակ կարևորեց մշակութային քաղաքականության մշակումը. «Ուղղակի պետք է քաղաքականության մշակել, հասարակությանը ցույց տալ, որ մշակույթը մեր ազգի, երկրի համար կարևոր բաներից է։ Մեր իրական արժեքները մի տեսակ ստվերում են մնում։ Մշակութային քաղաքականությունը  հենց դա է, որ իրական արժեքները բարձրացնենք, ցույց տանք ժողովրդին ու կրթենք»։

Նա նշեց, որ մշակույթի նախարարությունն որևէ անձի, կառուցվածքի հետ պետք չէ կապվի, պետք է քաղաքականության մշակի, կառավարությանն ասի, որ այս քաղաքականությամբ պետք է գնան։

Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը կարևորեց մշակութային հենքը։ Նա համեմատություն արեց. «Ինչպես գորգն են գործում որոշակի հենքի վրա, այնպես էլ մարդ,  անկախ ինչ մասնագետ է, պետք է ունենա մշակութային հենք։ Այդ հենքը պարտադիր է, եթե չկա դա, մարդու հետ խոսելիս հասկանում ես, որ դատարակության հետ ես խոսում։ Ներկա իշխանությունները, իհարկե, հասկանում են դա։
Մշակութապես զարգացած հասարակությունը կրթվում է  պետության կողմից»։

Նրա խոսքով, փոխարենը կառույցը փոխեն խորքից, որոշում են չեզոքացնել. «Վերացնում ես նախարարությունը, վերանում է պրոբլեմնը, սա գլխացավանք է»։

Մաեստրո Հեքեքյանը նշեց, որ իրապես բարդ է գտնել մակույթի նախարար, որը լինի կազմակեպիչ և ունենա մշակութային հենք։ Տիգրան Հեքեքյանը հիշեց միայն մեկ այդպիսի ղեկավարի՝ Գրիգոր Արեշյանին, ով եղել է պետնախարար, որի ղեկավարման հսկողության տակ է եղել նաև մշակույթի նախարարությունը։

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասաց, որ կառուցվածքային փոփոխությունների մասին  կարելի է մտածել միայն այն ժամանակ, երբ կոնկրետ որոշում կա՝ թե այդ ոլորտը քեզ ինչի է պետք, ինչ է ներկայացնում, պետք է, թե պետք չէ։

«Երբ որ որոշում ես՝ պետք է և ինչի համար է պետք, այդ ժամանակ սկսում ես մտածել կառուցվածքի, մեխանիզմի մասին։ Յուրաքանչյուր ոլորտ, անկախ ինչ ոլորտ է, ունի երկու կարևոր խնդիր՝ պահպանել և զարգացնել»,- ասաց արվեստագետը։

Օրինակի համար նա նշեց, որ Ֆրանսայում կոչվում է մշակույթի և կոմունիկացիաների նախարարություն, մեկը եկամտաբեր ոլորտ, մյուսը՝ բյուջե պահանջող։ Ռ. Բաբայանն ասաց, որ մշակույթը չի կարող փող բերել, չի կարող այդիպիս բան լինել, այդ ժամանակ մշակույթը փոխարինվում է շոու բիզնեսով, ինչը տարբեր ոլորտներ են։

«Մեր կյանքի ամենամեծ ցավն ընդհանրապես յուրաքանչյուր որոշում ընդունելուց առաջ, էլի դուք եք ընդունում, բարի եղեք խորհրդակցել, գուցե  հազար ապուշ առաջարկությունից մեկը լինի օգտակար։ Հնարավո՞ր է լսել  հարյուր ապուշ առաջարկություն հանուն նրա, որ մի օգտակար  բան քաղես։ Իհարկե, հնարավոր է»,- ասաց նա։

Ռ. Բաբայանի խոսքով, խնդիր կա կառուցելու ազատ, անկախ, քաղաքակիրթ երկիր.
«Հնարավո՞ր է դա անել առանց մշակույթի։ Եթե ապացուցեք, որ հնարավոր է, եկեք որոշենք, որ իսկապես  մշակույթը  պետք չի»։

Նա նշեց, որ այսօր մեծ խնդիր կա հասարակության հետ կապված՝ մշակույթը հանել են հասարակության կրթական  համակարգից, մշակույթը դարձրել են զուտ զվարճանք, կամ միջոցառում։

«Մենք սովորեցնում ենք մեր երեխաներին՝ ինչպես պետք է զոհվել հանուն հայրենիքի, չենք սովորեցնում՝ ինչպես պետք է ապրել հանուն հայրենիքի։ Զոհվելը դառնում է անիմաստ, եթե չկա ապրելու իմաստը։ Այդ ապրելու իմաստը ևս կապված է մշակույթի հետ։ Հնարավոր չէ անջատել»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}