Իրաքյան քրդերը ԱՄՆ-ին կոչ են արել վերանայել Սիրիայից զորքի դուրսբերման հարցը
Քրդստանի հայրենասիրական միությունը՝ Իրաքյան Քրդստանի խոշորագույն կուսակցություններից մեկը, Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը որակել է սխալ և կոչ արել վերանայել այն, գրում է «Ռաշա թդեյը»։
«Հույս ունենք, որ միջազգային կոլաիցիան և առաջին հերթին ԱՄՆ-ը կվերանայեն որոշումը և կշարունկեն ահաբեկչության դեմ պատերազմը»,- նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։
Քաղաքական ուժը նաև նշել է, որ ամերիկյան զորքի դուրսբերումը կոչնչացնի ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ջանքերը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման հարցը
- Արաբագետը՝ Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավոր պատճառների ու հետևանքների մասին
- Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Սիրիայից զորքը դուրս բերելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ