Քաղաքական 15:10 25/12/2018 Հայաստան

Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակով Արցախի ներառվելու հարցը չի կարող քննարկվել. Ադրբեջանագետ

«Իրենց պատկերացրած լուծումը սա է՝ տալիս եք մեզ մարզի հարակից բոլոր շրջանները, մենք պատրաստ են քննարկել նախկին ԼՂԻՄ-ին ինչ-որ ինքնավարություն տալու հարցը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, որ Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղում հայերին բարձր մակարդակով ինքնորոշման իրավունք տալ։

Նա նշեց, որ առաջին անգամ չէ Ադրբեջանի կողմից հնչում նման հայտարարությունը, անցած տարի նախագահ Իլհամ Ալիևը  նմանատիպ հայտարարություն նույնպես արել է։

Ինչ վերաբերում է  Մամեդյարովի հայտարարության այն մասին, որ պատրաստ են իրենց երկրում ապահովել ինչպես  այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների անվտանգությունը, նույնկերպ դա անել Լեռնային Ղարաբաղում հայկական ծագում ունեցող քաղաքացիների համար, Տ. Հովհաննիսյանն ասաց. «Դա, բնավ, լավ բան չի հուշում։ Բոլորս հասկանում ենք, որ իրենց մոտ որևէ փոքրամասնություն որևէ իրավունքից չի օգտվում, և իրանական ծագմամբ, և կովկասյան ծագմամբ փոքրամասնություններին միշտ ճնշել են, ռեպրեսիվ մեթոդների են դիմել։  Բնականաբար, այդպես չի կարող լինել։ Մյուսը մեր ունեցած օրինակը. արդեն իսկ Լեռնային Ղարաբաղը  եղել է Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության կազմում, տեսել ենք, թե ինչ քաղաքականություն են իրենք տանում։ Արդեն իսկ Նախիջևանը  փոխանցվել է  Ադբեջանին, տեսել ենք այնտեղի հայաթափման քաղաքականությունը, շատ բան ենք տեսել, Սումգայիթի, Բաքվի ջարդերը։ Իրենք որևէ երաշխիք չեն կարող տալ,  որ ցանկացած ամենաբաձր ստատուսի դեպքում անգամ Արցախի հայ բնակչությանը վտանգ չի սպառնա»։

Ադրբեջանագետի կարծիքով, որևէ դեպքում Ադրբեջանի  կազմում ցանկացած կարգավիճակով Արցախի ներառվելու հարցը չի կարող քննարկվել և բանակցությունների առարկա չպետք է լինի առհասարակ, որովհետև օբյեկտիվորեն հնարավոր է  ապացուցել, ցույց տալ, որ այդ դեպքում  հայ բնակչության կյանքին վտանգ կսպառնա։

«Կարծում եմ՝ ավելի շատ սադրիչ բնույթ կրող հայտարարություն է։ Իրենք վերջին շրջանում առհասարակ շատ են փորձում սադրիչ բնույթի հայտարարություններ անել։ Կարծեմ, Մամեդյարովն այսօր նաև հայտարարել է, որ 2019 թվականին ինչ-որ շարժ կգրանցվի հայկական զորքերը տարածքներից դուրս բերելու հարցում։  Սա էլ եմ գնահատում սադրիչ բնույթի հայտարարություն, չեմ կարծում, որ 2019  ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում էական փոփոխություն կգրանցվի, որովհետև իշխանությունները մեզ մոտ նոր են,  դեռևս գնում է  բանակցային գործընթացի ուսումնասիրման գործընթացը, դեռևս բուն բանակցություններին չենք անցել, ոչ ոք չգիտի, թե բանակցությունների սեղանին  ինչ փաստաթուղթ է դրված, արդյոք նախկինն են, թե նոր փաստաթղթեր են պատրաստվում, միգուցե նոր ուղղությամբ են շարունակում համագործակցությունը։ Իմ կարծիքով, 2019 թվականին միակ առաջընթացը եթե իրոք լինի, եթե քննարկումները տարվեն, տարվելու են սահմանին լարվածությունը փոքրացնելու ուղղությամբ, այսինքն իրավիճակային բանակցություններ են լինելու 2019 թվականին»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը։

Հարցին՝ բանակցային գործընթացում Արցախի ներգրավելու մասով որևէ տեղաշարժ կարելի՞ է սպասել, նա պատասխանեց, որ հայկական կողմն այդ առումով պետք է իր հստակ դիրքորոշումը շարունակի ներկայացնել, որովհետև հստակ նկատում է, որ Ադրբեջանը վերջին 2-3 ամսում փորձում է  շրջանցել այդ հարցը, նաև խուսափել դրանից։

«Հավանականությունը ցածր է, որ 2019 թվականին մենք նման արդյունք կտեսնենք, բայց այդ ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակել»,- ընդգծեց Տ. Հովհաննիսյանը։

Պատասխանելով հարցին, որ կարծիքներ կան Ադրբեջանը  պատրաստվում է պատերազմի, նա  նշեց, որ Ադրբեջանը, նաև հայկական կողմը, միշտ են պատրաստվում պատերազմի։

«Բանակցությունները շարունակվում են, բայց կողմերը շարունակվում են զինվել, քանի որ բանակցությունների ճանապարհով, ըստ էության, առաջընթաց գրանցելը շատ բարդ է, առհասարակ հակամարտություն լուծել բանակցությունների միջոցով  աշխարհում շատ բարդ է, ցանկացած նոր փուլ բերելու է նոր շահերի բախման ու նոր հակամարտության»,- ասաց Տ.Հովհաննիսյանը։ 

Ադրբեջանագետը նշեց, որ Ադրբեջանը դեռևս չունի վստահություն, եթե ունենային,  նաև քաղաքական հենք, կարծում է, կձգտեին հնարավորինս արագ ռազմական ճանապարհով ինչ-որ լուծում գտնել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}