Մշակույթ 15:13 26/12/2018 Հայաստան

Բանակը պաշտպանում է երկրի սահմանները, մշակույթը պաշտպանում է ազգին. Ա.Գրիգորյան

«Անկախ պետության օրոք ցանկացած կառավարության կառույցների փոփոխություն պետք է մեկ նպատակ ունենա՝ ավելի հզորացնել ազգային կառույցները»,- «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով քննարկմանն ասաց պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։

Նա օրինակի համար նշեց, որ խորհրդային տարիներին հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչությունը նախարարների խորհրդին առընթեր կառույց էր, բարձր կարգավիճակ ուներ դեռ այն ժամանակ, երբ անկախ պետականություն չուներ։  

«Շատ տրամաբանական էր, որ Մոսկվայի թաթի տակից դուրս գալուց հետո նվազագույնը այդ համար մեկ կառույցի... Իսկապես, համար մեկ կառույցի կարգավիճակ ունի մշակույթի նախարարությունը։ 1991 թվականին անկախանալուց հետո հանկարծ այդ կառույցը գործակալության մակարդակի իջեցվեց։ Անտրամաբանական է, իսկապես, վերագրենք տգիտությա՞ն, թե՞ միտում կա»,- նշեց նա։

Ս. Կարապետյանի խոսքով, Հայաստանի արտաքին գործերի նախարարներից որևէ մեկը միջազգային ատյաններում չի  ասել, թե  «մեզ մի ստիպեք նստել նույն սեղանի շուրջ վանդալ պետության արտգործնախարարի հետ»։

«Հիմա արմատապես բաներ են փոխվել, նոր հույսեր են արթնացել։ Իմ հույսերը ազգային դաշտում մեր ողնաշարը շտկելու, ավելի պնդացնելու հույսերն են, այլ ակնկալություն չունեմ։ Հանկարծ հիմա տեսնում ենք, որ մշակույթի նախարարությունը ... կարևոր չէ օպտիմալացնում են, թե ինչ են անում։ Լրջագույն խնդիրներ են, հույս ունեմ բանականությունը պետք է հաղթանակի և պետք է բարձրանանք, կառույցը պետք է հզորանա, ոչ թե թուլանա»,- ասաց հուշարձանագետը։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօերն Պավել Ավետիսյանն ասաց, որ փորձում են հասկանալ, այս փոփոխություններն ավելի լավի են տանում, թե խնդիրներ են առաջացնում։  Նրա խոսքով,  եթե  չկա այն վարչությունը,  որ բոլոր օղակները մեկտեղված են, մեկ համակարգի շրջանակներում են գործում,  անլուծելի խնդիրներ են առաջանալու։

«Իմ կարծիքով, կառավարման համակարգում ինչ-որ մի բան այնպես չենք անում»,- նշեց նա։

Պ. Ավետիսյանի խոսքով, Երևան քաղաքի երկու երրորդը կառուցվել է հուշարձանակիր տարածքների վրա, նույնը կարելի է  ասել Հայաստանի ցանկացած քաղաքի, գյուղի մասին, այդ քաղաքաշինական ծրագրերի հետևանքով  հսկայական բան է ավերվել։

«Հիմա ուզում եմ հասկանալ, եթե հուշարձանների պահպանության ոլորտը հանձնում ենք այնտեղ, մենք արդյոք վաղը խնդիրներ չենք ունենա»,- ասաց նա։

Քննարկմանը ներկա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Արտյոմ Գրիգորյանն ասաց, որ պատմամշակութային արժեքների պահանության բնագավառն ամրագրված է Սահմանադրությամբ. «Մի բնագավառ է, որ ոչ միայն պետք է գոյություն ունենա, այլ պետությունը հոգածություն, հովանավորություն ունենա։ Հայտնի է նաև, որ մշակույթը, պատմության, մշակութային հուշարաձանները ազգային անվտանգության  ծրագրի կարևոր բաղադրիչն են կազմել։ Պետության պահպանության, ապահովման ծրագրում մասնակից լինելը հավասարազոր է այնպիսի գործունեության, ինչպես բանակը  պաշտպանում է երկրի սահմանները, մշակույթը պաշտպանում է  ազգին և ազգային մշակույթն է, որ այդ մշակույթը կրողին՝ բնակչությանը, պահում է հողի վրա, դարձնում հայրենասեր»։

Նրա խոսքով, այնպես չէ, որ ամեն բնագավառ կարելի է ամեն տեղ տանել։

«Այնպիսի փխրուն բնագավառ,  որն առնչվում է  մի շարք այլ բնագավառների հետ՝ մշակութային, քաղաքաշինական, շինարարական, պետք է գտվի նպաստավոր միջավայրում, որ հասկացվում է հատկապես ղեկավարության կողմից, որպեսզի այդ կարևոր բնագավառին համապատասխան վերաբերմունք ցուցաբերվի»,- ասաց Ա. Գրիգորյանը։

ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն ասաց, որ նախագծով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը միացվում է, որով նախատեսվում է մշակութային ժառանգության պահպանություն, հանրահռչակում, զարգացում, պահպանում և այն, բացառությամբ՝ պատմամշակութային հուշարձանների պահպանությունը։

«Ի՞նչ է, պատմամշակութային հուշարձանները մշակութային ժառանգություն չեն։
Հուշարձանների պահպանության ոլորտը տեղափոխվում է Քաղաքաշիանական կոմիտեի կազմ։ Կոմիտեն իր կարգավիճակով կառավարության անդամ չէ, քաղաքանության մշակման լիազորություններ չունի»,- նշեց նա։ 

Երգահան Վահան Արծրունու խոսքով, որևէ օրենսդրական փաստաթուղթ չկա, որը սահմաներ կամ ձևաչափեր մշակույթի նախարարության ֆունկցիան։ Նա նշեց, որ դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ղեկավար այս 30 տարիներին ինչպես պատկերացրել է, թե ոնց պետք է գործի այդ կարևորագույն օրգանը, այնպես էլ աշխատացրել է։

«Այդ տիրույթում տիրել է կամայականություն, ամենաթողություն, դաշտը բաժանվել է յուրայինների և ոչ յուրայինների։ Նախարարությունը 30 տարի չի աշխատել, պետք է առաջին հերթին ձևակերպեր մշակութային ցենզ։ Կառավարությունն, իմ պատկերացմամբ, փորձում է  շտկել առաջին հերթին այս իրավիճակը։ Իմ համոզմամբ, կլինի նախարարություն, թե գործակալություն,  իր աշխատանքը պետք է օրինաչափվի օրենքով, այսինքն օրենքը պետք է լայն հանրային քննարկման առարկա  լինի, այնպես ձևաչափվի, որպեսզի ցանկացած բնագավառի ներկայացուցիչներ գոնե  բավարարված զգան, զգան, որ պետությունն իրենց մեջքին կանգնած է»,- ասաց Վ. Արծրունին։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}