Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը կամավոր ներկայացել է
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 28-ին, ժամը 11.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 22-ամյա Արսեն Թ․-ն, որը փետրվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի՝ սպանության փորձի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայութնունից։
Խափանման միջոցը՝ կալանք։
Ոստիկանության մեկ այլ հաղորդագրության համաձայն էլ՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է Առինջ գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ նույն օրը Արաբկիր վարչական տարածքում, 47 երթուղու ավտոբուսում մոր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, անձնագիր, սոցիալական և նույնականացման քարտեր:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը, ժամը 23.00-ին Բաղրամյան պողոտայից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մանթաշյան փողոցի բնակիչ Գուրգեն Ա-ին, ով տվել է խոստովանական բացատրություն։ Նախապատրաստվում են նյութեր։