Հանցագործը ձեռքով հարվածներ է հասցրել քաղաքացու գլխին և գումար հափշտակել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ զանգահարել է Նորք-Մարաշի 7-րդ փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ Կենտրոն վարչական տարածքում ամուսնուն ծեծել են: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Րոպեների տարբերությամբ ահազանգ է ստացվել նաև հիվանդանոցից. շտապօգնության բրիգադը նշված հասցեից «գլխուղեղի ցնցում հարցական» ախտորոշմամբ մի տղամարդու է բուժօգնության տեղափոխել: Հիվանդանոցում տուժողից վերցված հաղորդման համաձայն պարզվել է, որ նույն օրը Փարպեցու փողոցի բնակիչ Ս. Ն.-ն ձեռքով հարվածներ է հասցրել գլխին և հափշտակել մոտի գումարը:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 29-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Նորք-Մարաշի 13 փողոցից, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Ս. Ն,-ն բերման է ենթարկվել բաժանմունք:
Նշանակվել է ԴԲՓ:Նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց