Իրավունք 17:27 30/12/2018 Հայաստան

ՀՔԾ-ն մերժել է Սամվել Մայրապետյանին բուժումը Գերմանիայում կազմակերպելու հնարավորությունը

ՀՔԾ-ն մերժել է Սամվել Մայրապետյանին խիստ անհրաժեշտ բուժումը Գերմանիայում կազմակերպելու հնարավորությունը: Այս մասին նշված է Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությունում։

«ՀՔԾ քննիչը բանավոր մերժել է Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի՝ Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու դիմումը, որի գրավոր պատասխանը դեռևս չկա: Սամվել Մայրապետյանը կարիք ունի շտապ բժշկական միջամտության Գերմանիայում՝ կյանքի ցուցումով: Մի շարք անվանի վիրաբույժներ, հրավիրված կոնսիլիումի արդյունքում, կարծիք են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել ու տրամադրել մասնագիտացված բուժում, քանի որ  «Հայաստանի Հանրապետությունում բացակայում է տրանսլյումինալ դրենավորման տեխնիկան»։

Ստեղծված իրավիճակում միակ ելքը Սամվել Մայրապետյանին շտապ կերպով Գերմանիա տեղափոխելն է: Այն կլինիկայում, որտեղ նախկինում բուժվել է Սամվել Մայրապետյանը ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շտապ կարգով համապատասխան բուժում ստանալու նպատակով։  ՀՔԾ-ից Մայրապետյանի փաստաբանին գրավոր չպատասխանելու պատճառը գուցե կայանում է նրանում, որ ՀՔԾ-ում նախատոնական տրամադրություն է, քանի որ պետական այս մարմինը փակ է մինչև 2019 թվականի հունվարի 8-ը։

Փաստորեն, այնպիսի պայմաններում, երբ անձի կյանքը վտանգի տակ է, ՀՔԾ-ում դիմումին ընթացք չտալու համար կարող են արդարանալ նրանով, որ քննիչները տոնում են Նոր Տարի և Սուրբ Ծնունդ կամ առնվազն՝ նախապատրաստվում տոներին։ Առավել զարմանալի է, երբ պետական այս իրավասու մարմինը, որը կոչված է իրականացնել հանրային ծառայություն, նույնիսկ հերթապահ աշխատակից չունի տոնական օրերին, որը իրավունք կունենա շտապ կարգով ընթացք տալ և պատշաճ ձևաչաձով պատասխանել կյանքի ցուցում պարունակող նմանատիպ դիմումներին։ Նման հանգամանքում միակ հնարավոր ելքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն է։

Հուսով ենք, որ ի պատասխան միջազգային այս ատյանի հաղորդագրությանը Նոր Հայաստանի նորաթուխ իշխանությունները չեն խնդրի նրանց սպասել մինչև հունվարի 8-ը՝ երբ ՀՔԾ պաշտոնատար անձինք տոներից կվերադառնան աշխատանքի։

Այսպիսով, եթե այդ խախտումների արդյունքում Սամվել Մայրապետյանի առողջությանը հասցվի անդառնալի վնաս և նրա կյանքը հայտնվի անխուսափելի վտանգի առաջ, դրա ողջ պատասխանատվությունը կրելու են ՀՀ իշխանությունները։

Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 27-ին դատարանը բավարարել էր Սամվել Մայրապետյանի պաշտպաններիս ներկայացրած միջնորդությունը կալանավորումը 30 միլիոն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ: Դատարանի որոշման համար ռանցքային նշանակություն էր ունեցել Սամվել Մայրապետյանի ծանր առողջական վիճակը, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վատթարացումն արձանագրվել էր դեռ կալանքից նրա ազատումից օրեր առաջ, երբ դատաբժշկական փորձաքննության շրջանակում լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու նպատակով Մայրապետյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Կալանքից ազատվելուց հետո առ այսօր Սամվել Մայրապետյանը շարունակում է մնալ  հիվանդանոցում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ :



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:10
Առկա է նմուշառման փայտիկների սղություն
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների...
Աղբյուր` Panorama.am
15:59
«Մենք մեզ երբեմն ավելի դաժանորեն ենք քննադատում». Ատոմ Ջանջուղազյան
«Զեկույցում նշված է, որ 2019 թվականին փաստացի վճարվել է պետական գնումների օրենսդրությամբ կնքված 189, 763, 980.6 հազար դրամի պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
15:54
Խոսնակ. Վարչապետը պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տարածել է հայտարարություն՝ ոստիկանների գործողությունների վերաբերյալ։ Այն հրապարակել է ֆեյսբուքյան իր...
Աղբյուր` Panorama.am
15:35
Շուշան Դոյդոյան. Ֆեյսբուքյան էջից լուսանկարի հեռացումը չի վերականգնում անձի խախտված իրավունքը
Վարչապետ Նիկոլ  Փաշինյանի ֆեյսբուքյան էջում լուսանկարների, տեսանյութերի հրապարկման ու անձնական տվյալների պաշտպանության ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:34
Պոլիկլինիկայում գրանցված լինելը պարտադիր է
Այսօր, երբ արդեն կորոնավիրուսով վարակված քաղաքացիների համար, որոնք թեթև են տանում կամ ասիմպտոմ ու չեն հոսպիտալացվում,  պոլիկլինիկաներն են...
Աղբյուր` Panorama.am
15:22
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Հայաստանի տարածքում հունիսի 5-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում կեսօրից հետո...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ոստիկանությունն իրավունք ունի իրավաչափ ուժ կիրառելու. Աբրահամյան
«Վերջին օրերին արվում են հայտարարություններ ու կոչեր, որ ոստիկանությունը շատ ավելի խիստ պետք է լինի, անգամ կոչեր են հնչում, որ բանակը պետք...
Աղբյուր` Panorama.am
15:12
«Ժառանգություն. «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ական է ՀՀ ժողովրդավարության ճանապարհին
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել Հանրաքվեի չեղարման մասին օրենքի վերաբերյալ. «ՀՀ գործող...
Աղբյուր` Panorama.am
15:00
Իրաքի տարածքային ջրերում իրանական բեռնանավ է խորտակվել
Պարսից ծոցի Իրաքին պատկանող սահմանային ջրերում իրանական բեռնանավ է խորտակվել։ Տեղական մամուլում հրապարակված լուրերի համաձայն՝ նավը խորտակվել է...
Աղբյուր` Panorama.am
14:53
Փարիզը հերքել է Ֆրանսիայի դեսպանատանը Գուաիդոյի ներկայության մասին մեղադրանքները
Ֆրանսիայի արտգործնախարարությունը հերքել է այն տեղեկությունը, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն գտնվում է Կարակասում Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Ստիպված եմ արձագանքել Ձեզ. Ջանջուղազյանը՝ Տարոն Սիմոնյանին
«Կրթությունը միակ ռեսուրսն է, որի միջոցով մենք թե՛ պետությունը, և թե՛ տնտեսությունը պետք է զարգացնենք։ Դա պետք է արվի նաև մտավոր...
Աղբյուր` Panorama.am
14:45
«Այլընտրանքային նախագծեր խումբը». Քաղաքացու հարցերը վարչապետին
«Այլընտրանքային նախագծեր խումբը»  ներկայացրել է «Քաղաքացու հարցերը վարչապետին»՝ խնդրելով վարչապետի մամուլի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
14:43
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական...
Աղբյուր` Panorama.am
14:41
Արսեն Ավակովի հակառակորդները Ռադայի մերձակայքում այրել են ՈւԱԶ ոստիկանության հին մեքենա
Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի ընդդիմախոսները բողոքի ցույցի ժամանակ, որը տեղի է ունեցել Գերագույն ռադայի մոտակայքում, այրել են...
Աղբյուր` Panorama.am
14:35
«Հայրենիք» կուսակցություն. «Պահանջում ենք չեղարկել ժողովրդի հարկային բեռն ավելացնող խայտառակ նախագիծը»
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ հունիսի 4-ին  կայացել է կուսակցության խորհրդի առաջին նիստը։...
Աղբյուր` Panorama.am
14:29
Եթե նման սցենարով ընթանար՝ չեմ կարծում, որ դուք այսօր իշխանության կլինեիք. Սերգեյ Բագրատյան
«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ մեր հարգարժան վարչապետը, նախկին ընդդիմության առաջնորդն, այս ամբիոնից դրվատեր նախորդ կառավարությանը,...
Աղբյուր` Panorama.am
14:25
Կամ ձեր ջանքերը համարժեք չեն ձեր հայտարարած նպատակներին. Անի Սամսոնյան
«Ստացվում է, որ կամ ձեր հայտարարությունները չեն համապատասխանում ձեր գործադրած ջանքերին, կամ ձեր ջանքերը համարժեք չեն ձեր հայտարարած...
Աղբյուր` Panorama.am
14:22
Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան է բացվել
Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան է բացվել: «Մուսա լեռ» անունը կրող թանգարանը գտնվում է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանից 4 կմ...
Աղբյուր` Panorama.am
14:16
Տուգանք՝ Ուկրաինայի նախագահի սուրճի համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելելով Խմելնիցկիի շրջան՝ իրեն ուղեկցող պաշտոնյաների հետ միասին մտել է սրճարան, որտեղ նրանց սուրճ են...
Աղբյուր` Panorama.am
14:10
Արամ Գ. Սարգսյան. Այս ամենը երկար չի տևելու, ինչքան էլ փորձեն իրենք իրենց դուխ տան
«Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ պետք է մտածենք պետության, ժողովրդի փրկության մասին», - ասուլիսում ասաց հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:03
Չի կարելի նման բաներ անել. Մարուքյանը՝ Փաշինյանին
«Երբ անձի դերը բարձրացվում է պետական ինստիտուտների դերի հաշվին, նվաստացվում են պետական ինստիտուտները»,- խորհրդարանական ճեպազրույցի...
Աղբյուր` Panorama.am
13:57
Փաշինյան. Ուժի կիրառումը իմ պահանջն է ոստիկանությունից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով համացանցում տարածված տեսանյութը, որտեղ ոստիկանները ասֆալտին են պառկեցնում, քաշքշում, դիմակ չունեցող...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հունաստանի ՊՆ-ն հայտարարում է Թուրքիայի հետ ռազմական բախման պատրաստակամության մասին
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտարարել է, որ Աթենքը պատրաստ է ամեն ինչի, ներառյալ Անկարայի դեմ ռազմական...
Աղբյուր` Panorama.am
13:50
ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսանկարները
«Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը»
Աղբյուր` Panorama.am
13:47
Թեհմինա Վարդանյան. Մարդկանց իրար դեմ հանելով համավարակը չի նահանջելու
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորում է դադարեցնել մարդկանց ծաղրելու...
Աղբյուր` Panorama.am
13:43
Գևորգ Պետրոսյան. Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից
Սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ, որտեղ մի քանի ոստիկաններ դրսում դիմակ չկրելու համար քաղաքացուն պառկացնում են...
Աղբյուր` Panorama.am
13:38
Քաղաքացին ընկել է Փամբակ գետը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այսօր ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի մոտակա Փամբակ գետը։ ԱԻ...
Աղբյուր` Panorama.am
13:34
ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան
«Մինչև մայիսի 18-ը մարդիկ տներում նստել են, և սոցիալական խնդիրներն սկսել են մեծ թափով աճել»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
13:29
Փաշինյանն անդրդվելի է
Չնայած բազմաթիվ քննադատություններին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր ֆեյսբուքյան էջում շարունակելու է հանրային վերահսկողության...
Աղբյուր` Panorama.am
13:22
Հայտարարագրերը կհրապարակվեն հունիսի 10-ին
Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ավարտվել է 2019 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը։ Հանձնաժողովից հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը
22:35 03/06/2020

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}