Անհիշելի ժամանակներից դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել. Ժ.Ալեքսանյան
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տեղեկացա, որ առավոտյան կտրուկ վատացել է Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի առողջական վիճակը։ Հայաստանյան բանտերում որպես բուժօգնության միակ և անփոխարինելի միջոց ցավազրկող են ներարկել։ Բնականաբար Մնջոյանի վիճակը չի բարելավվել։ Առնվազն մեկ ժամ է տևել շտապ օգնություն կանչելն ու հիվանդանոց տեղափոխելը։ Արմենակ Մնջոյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի և դա հայտնի է։
Ինչու անմիջապես չեն կանչել շտապ օգնություն, հատկապես, որ բուժօգնությունը ներսում չկա։ Պատասխանը մեկն է՝ վերաբերմունքը դատապարտյալների նկատմամբ չի փոխվել անհիշելի ժամանակներից»։
Հարակից հրապարակումներ`
- 20-ամյա ռազմավարությունը ենթադրում է չկատարված գործողությունների արդարացում. Արշակ Գասպարյան
- ՔԿՀ-ներում շուրջ 2300 պահվող անձ կա, ինչն աննախադեպ թիվ է. Քրմոյան
- Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 549 դատապարտյալ
- «ՔԿՀ-ներում քրեական մշակույթի հաղթահարման իրական ուղիներից մեկը կրթության համակարգի ներդրումն է»
- Ցմահ դատապարտյալների նկատմամբ դրսևորվելու է անհատական մոտեցում. Արտակ Զեյնալյան
- ԱԺ-ի դիմաց պահանջում են՝ համաներումը տարածվի նաև ցմահ դատապարտվածների վրա
- Ավետիք Իշխանյան. Համաներումը պետք է տարածվի նաև զինվորական հանցագործությունների համար ցմահ դատապարտվածների վրա