«Ձյունե կամուրջ. Հայաստան-Ռուսաստան»
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մշակութային կենտրոնում հունվարի 13-ին բացվելու է «Ձյունե կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» միջազգային ցուցահանդեսը։
Այն կազմակերպում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնը մոսկովյան Art-Planet պատկերասրահի հետ համատեղ «Հին-նոր» արտ-նախագծի շրջանակում, որտեղ ժամանակակից նկարիչների հետ միասին ցուցադրվելու են 19-րդ դարի վերջի-20-րդ դարի սկզբի վարպետների աշխատանքներ՝ Ի.Շիշկին, Ա.Սավրասով, Ի. Կրաչկովսկի, Դ.Նալբանդյան և ուրիշներ։ Այս մասին նշված է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Ցուցահանդեսում ներկայացված են լինելու գեղանկարներ, գրաֆիկական և դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքներ։
Ցուցահանդեսը գործելու է մինչև հունվարի 27-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին