Տնտեսություն 11:20 08/01/2019 Արցախ

Նախկին վարչապետ. 2019թ.-ի պետական բյուջեի մուտքերը կավելանան լրացուցիչ մոտ 5 մլրդ դրամով

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կարծում է, որ օրենսդրական փոփոխությունների հետևանքով «Բեյզ Մեթըլս» հանքագործական ընկերությունը չի տուժի, ինչպես պնդել են որոշ քաղաքական ուժեր։

Ֆեյսբուքյան իր էջում Արցախի նախկին վարչապետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Հարությունյանը գրել է.

«Օրեր առաջ Արցախի Խորհրդարանի կողմից ընդունվել է «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի նախաձեռնած «ԱՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով վերացվել է «Բեյզ Մեթըլս» հանքագործական ընկերության գործունեության համար սահմանված հարկային արտոնությունը, և պետական բյուջեի եկամուտները այս տարի կավելանան լրացուցիչ 5 մլրդ դրամով:

Լուրն, իսկապես, ուրախալի է, քանի որ կառավարությունն ավելի մեծ հնարավորություններ է ստանալու՝ մեր հանրապետությունում սոցիալ-տնտեսական բազմաթիվ հարցեր լուծելու: Բայց արի ու տես՝ որոշ քաղաքական ուժեր թեմայի շուրջ տարակարծություններ են ունեցել…

Քանի որ որպես հանրապետության վարչապետ՝ 2013թ.-ին ես եմ բանակցել նշված ընկերության հետ, իսկ օրենսդրական նախաձեռնության հեղինակը եղել է կառավարությունը, ուզում եմ անդրադառնալ այս ամենի նախապատմությանը, որպեսզի ոչ մեկի մոտ չպարզաբանված հարցեր չմնան:

2012-13թթ.-ին արդեն պարզ էր դարձել, որ Դրմբոնի ոսկու հանքի պաշարները նախատեսված ժամանակից շուտ ավարտվում են, և կառավարության առջև խնդիր էր դրված օպերատիվ կերպով լուծելու «Բեյզ Մեթըլս»-ում ընդգրկված ավելի քան 1000 աշխատողներին այլ աշխատանքով բավարարելու հարցը, ինչպես նաև լրացնելու ընկերության կողմից պետբյուջե վճարվող հարկային մուտքերի չափը: Նախընտրելի տարբերակն այդ նույն ենթաշրջանում Կաշենի պղնձի հանքավայրի շահագործումն էր, որտեղ դեռևս խորհրդային տարիներին սկսվել էին հետազոտական աշխատանքներ, սակայն չէին ավարտվել: Առկա փաստաթղթերի հիման վրա «Բեյզ Մեթըլս»-ը ավարտին հասցրեց հանքավայրի հետազոտությունը, և դրական եզրակացությամբ սկսվեցին քննարկումները դրա շահագործման շուրջ:

Արդյունքում կառավարությունն արտոնյալ պայմաններով 100 մլն դոլարի չափով վարկ տրամադրեց ընկերությանը և տարածքում իրականացրեց ենթակառուցվածքների կառուցում շուրջ 20 մլն դոլարի չափով: Այդ աշխատանքների շրջանակներում պետությունը կառուցեց Սոթք-Հաթերք-Կաշեն բարձրավոլտ օդային գիծը և տեղադրեց հզոր ենթակայան, որպեսզի լուծվի էլեկտրաէներգիայի մատակարարման հարցը, ինչպես նաև Խաչենի ջրամբարի ջրի զգալի մասը տրամադրվեց ընկերությանը՝ անջրդի թողնելով մեծաքանակ հողատարածքներ, քանի որ այլ տարբերակ չկար հանքի շահագործման, միաժամանակ հազարավոր աշխատատեղերի պահպանման և նորերի ստեղծման համար:

«Բեյզ Մեթըլս»-ի հաջորդ պահանջը ուղղված էր հարկային արտոնություններին, որպեսզի թեթևացվի վարկային բեռը: Ըստ ներկայացված ծրագրի՝ ընկերությունը պետք է արդյունահաներ և վերամշակեր տարեկան 1,8 մլն տոննա հանքաքար: Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ վարկի սպասարկման համար կտրվի 6 տարվա, կամ, ավելի ճիշտ, 3+3 տարվա հարկային արտոնություն: Այսինքն՝ բանակցությունների պահին ընկերության կողմից կանխատեսվող եկամուտների չափը, առկա գների և ներկայացված ծավալների պայմաններում, համահունչ էր 6 տարվան, սակայն եթե բանակցություններից հետո՝ երկրորդ եռամյակում, ընկերության շահույթը նախանշված ժամկետից ավելի շուտ ապահովեր անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ապա այդ ժամանակ պիտի դադարեցվեր սահմանված արտոնությունը: Պետք է ասեմ, որ Կաշենի հանքավայրի շահագործումից ի վեր ընկերությունն ամեն տարի ավելացնում էր արդյունահանման ծավալները, և միայն 2018թ.-ին «Բեյզ Մեթըլս»-ը վերամշակել է շուրջ 6 մլն տոննա հանքաքար:

Այսինքն, կարող ենք արձանագրել, որ, նախ, վարկի սպասարկման համար կառավարության և ընկերության նախապես համաձայնեցրած վերամշակման ծավալը վաղուց գերազանցվել է: Երկրորդ՝ վերջին տարիներին պղնձի միջազգային գներն ավելի բարձր են, քան եղել են բանակցությունների ժամանակ: Ինչ վերաբերում է լրացուցիչ արդյունահանման նպատակով ընկերության կողմից կատարված նոր ներդրումների համար ևս հարկային արտոնություններ սահմանելուն, ապա նշեմ, որ այդ մասին ի սկզբանե որևէ պայմանավորվածություն չի եղել: Այսինքն, այդ դեպքում ընկերությունը ներդրումներ պետք է կատարի կա՛մ սեփական, կա՛մ ներգրավված միջոցների հաշվին:

Ուստի, վերոնշյալ օրենքի ընդունմամբ կառավարության կողմից որևէ պայմանավորվածություն չի խախտվել, և «Հայրենիք» խմբակցության պատգամավորների գերակշիռ մասը օրինագծին կողմ է քվեարկել՝ առաջին հերթին հաշվի առնելով այս իրողությունը:

Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, թե օրինագծի ընդունումը կարող է խոչընդոտել ընկերության հետագա զարգացումը, ապա ասեմ, որ համամիտ չեմ: «Բեյզ Մեթըլս»-ը, բացի արդյունահանման մեծ ծավալների ու պղնձի բարձր գների շնորհիվ լրացուցիչ շահույթ ստանալուց, անցած տարիների ընթացքում ապացուցել է նաև, որ ունի փորձառու կառավարման համակարգ, որի օրինակելի մենեջմենթի համբավը վաղուց հայտնի է ոչ միայն տարածաշրջանի, այլև արտերկրի հեղինակավոր ընկերությունների շրջանում: Ընկերությունը վստահելի գործընկեր է, և, համոզված եմ, դեռ երկար տարիների արդյունավետ համագործակցություն է սպասվում նրա հետ:

Հ.Գ. Ի դեպ, տարեվերջին Կառավարության առաջարկով Խորհրդարանը փոփոխություններ է կատարել նաև «Շահութահարկի մասին» ԱՀ օրենքում, որով մասնավորապես հիդրոէներգետիկ ոլորտում էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների շահութահարկը ևս ավելացել է նույն չափով՝ 10-ից դառնալով 20 տոկոս: Հետաքրքիր է՝ ո՞րն է տարբերությունը, ինչո՞ւ այդ քաղաքական ուժերը այս մասին ոչ մի խոսք չասացին…»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:46
ԵՊՀ ՈՒԽ. Կանոնադրությունը համարվում է հաստատված
ԵՊՀ ՈւԽ նախագահությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հարգելի՛ ուսանողներ, Ինչպես գիտեք, ԵՊՀ Ուսանողական խորհուրդը...
Աղբյուր` Panorama.am
18:37
Մնացականյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի անհարկի քաղաքականացման փորձերի անթույլատրելիությունը
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ և...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ես Հրանտ Մարգարյանի տեղը մի քիչ ավելի զգույշ կլինեի քննադատության մեջ. Միքայել Զոլյան
«Այժմ մենք վստահության մեծ պաշար ունենք, և հուսով եմ, որ 5 տարի հետո այդ պաշարը կպահպանվի»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
18:25
Նախկին նախարարը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված...
Աղբյուր` Panorama.am
18:17
Վրաստանում կարմրուկի դեպքերի և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ
Վրաստանի «Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի» ղեկավարի հայտարարության համաձայն` կարմրուկի դեպքերի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՇՎՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որով տնտեսվարողներին կոչ է անում. «Ծանոթանալ հանձնարարագրին,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Երբ կաղամբի ջուրն ու կտրող դանակը մանուշակագույն են դառնում
Կարմիր կաղամբը լվանալու ընթացքում ջուրը մանուշակագույն է դարձել, դանակի վրա էլ հետքեր են մնացել։ Խմբագրություն զանգահարած քաղաքացին...
Աղբյուր` Panorama.am
17:51
Տեղյակ չեմ, թե ինչ փոխըմբռնման կամ փոխվստահության մասին է խոսքը. Տիգրան Աբրահամյան
Նախօրեին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման, և այդ առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության շուրջ...
Աղբյուր` Panorama.am
17:45
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար կնշանակվի Տիգրան Գալստյանը. ՔՊ մամուլի խոսնակ
Վերջինս նախկինում զբաղեցրել է ԱԺ գործող նախագահ, ոչ վաղ անցյալում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդականի պաշտոնը։
Աղբյուր` Panorama.am
17:42
Մինչ կպարզեն, թե ինչու են թունավորվել շաուրմայից, սննդի կետը փակվել է
Լաբորատոր հետազոտության է տրվել հանրային սննդի կետում առկա սննդամթերքը
Աղբյուր` Panorama.am
17:31
Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար
2018 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, N զորամասի  պահպանության տեղամասի մարտական դիրքում, դիտորդի պարտականությունները...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հատուկ ընտրված գործարարների խումբ կայցելի Հայաստան
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխ,...
Աղբյուր` Panorama.am
16:56
Մեր պետությունը պետք է ամեն ինչ անի, որ գազի այլընտրանքային մատակարարումներ միշտ ունենա. Մելքումյան
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:46
«Սուպերվարչապետության ինստիտուտը գնալով նվազելու է». Ալեն Սիմոնյան
Նրա հավաստմամբ, դա լինելու է ժամանակի ընթացքում, որպեսզի կտրուկ քայլեր չարվեն։
Աղբյուր` Panorama.am
16:35
Ավտոներկրողներին կառավարությունում քննարկված որոշումը չի բավարարում
Ավտոներկրողներն այսօր ևս բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք դեմ են ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման նոր...
Աղբյուր` Panorama.am
16:31
Քաղաքապետի հետևողական չլինելը դատարկում է քաղաքացու գրպանը
Հաղթանակ թաղամասի  բնակիչները կասկածում են, որ թիվ 23 միկրոավտոբուսային երթուղին սպասարկող ընկերության հետևում պաշտոնյաներ կամ էլ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Լուքսեմբուրգի վարչապետը հույս ունի, որ Հայաստանի կառավարության հետ կշարունակեն համագործակցությունը
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
16:17
Լարսը փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը...
Աղբյուր` Panorama.am
16:09
Դատարանում Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել
«Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ իմ տեսակով»։
Աղբյուր` Panorama.am
16:06
Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ
Շարունակվում են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբի դիտարկումները և հանդիպումները Մադրիդում: Հունվարի 16-ին մեր մարզիչներն...
Աղբյուր` Panorama.am
15:48
Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Արմեն Սարգսյան
Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել...
Աղբյուր` Panorama.am
15:34
ԱԳ նախարարների հանդիպումն ուղղված էր բանակցությունների համար մթնոլորտ ստեղծելուն. Հովհաննես Իգիթյան
«Անհնար է բանակցություններ ունենալ այն վիճակում, երբ Ադրբեջանն անընդհատ փորձում է հարցը լուծել ռազմական ձևով»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
15:33
Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը դժվարանցանելի է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի, Հրազդանի,...
Աղբյուր` Panorama.am
15:20
Արման Փաշիկյանն առաջատարի դիրքը չի զիջում
Տեղի է ունեցել շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության 5-րդ տուրը:  Մրցաշարի առաջատար Արման Փաշիկյանը սև խաղաքարերով կարողացել է ոչ-ոքի...
Աղբյուր` Panorama.am
15:02
Հայկական այս ստարտափը դասվել է 100 լավագույն ընկերությունների ցանկում` գերազանցելով Facebook-ին
Համաշխարհային հեղինակություն ունեցող G2crowd-ը Հայաստանում հիմնադրված Renderforest ստարտափին դասել է 2019 թվականի աշխարհի 100 լավագույն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Մեգան Մարքլը կրկեսային շոուի է գնացել արքայադուստր Դիանայի ապարանջանով
Նա եղել է Roland Mouret-ի 3400 ֆունտ ստերլինգ արժողությամբ շքեղ հագուստով։
Աղբյուր` Panorama.am
14:40
Ինչո՞ւ է ԱՄՆ-ում ձերբակալվել իրանցի լրագրողը
Լրագրողի որդին ասել է, որ իրեն, նաև իր եղբորն ու քրոջը Վաշինգտոնում կանչել են դատարան ցուցմունք տալու համար։
Աղբյուր` Panorama.am
14:26
Զինված ուժերում համաճարակային իրավիճակը վերահսկողության տակ է. Գայանե Հովհաննիսյան
Զինված ուժերում համաճարակային իրավիճակը վերահսկողության տակ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԶՈւ ռազմաբժշկական...
Աղբյուր` Panorama.am
14:20
Գուցե կա անհրաժեշտություն, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը դառնան վերահսկելի խորհրդարանի կողմից. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Զորամասերում գրիպով վարակվածների թիվը չի անցնում 10-15-ը. համաճարակային իրավիճակը վերահսկվում է
16:56 17/01/2019

Զորամասերում գրիպով վարակվածների թիվը չի անցնում 10-15-ը. համաճարակային իրավիճակը վերահսկվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}