WSJ. Ամբողջ աշխարհում խաղաղ բնակիչները զենք են ձեռք բերում
Վերջին տարիներին ամբողջ աշխարհում կտրուկ աճել է քաղաքացիական անձանց պատկանող հրազենի քանակը։ Գազետա.ռու կայքը, հղում անելով The Wall Street Journal-ին, գրում է, որ շվեյցարական Small Arms Survey ընկերության ուսումնասիրության համաձայն, 2017 թվականի արդյունքներով ամբողջ աշխարհում հրազենի քանակը հասել է 1 միլիարդի, ինչը 32 տոկոսով ավելի է, քան 2006 թվականին։
Զենքի 85 տոկոսը՝ 857 միլիոն միավոր, գտնվում է քաղաքացիական անձանց ձեռքում, զինվորականների մոտ՝ 133 միլիոն (13 տոկոս), իրավապահ մարմինների՝ 23 միլիոն (2 տոկոս)։
Ամենաշատ զենքը գտնվում է ԱՄՆ քաղաքացիների մոտ՝ 393,3 միլիոն միավոր, երկրորդ տեղում է Հնդկաստանը՝ 71,1 միլիոն, երրորդ՝ Չինաստանը՝ 49,7 միլիոն, չորրորդ՝ Պակիստանը՝ 43,9 միլիոն, հինգերորդը՝ Ռուսաստանը՝ 17,6 միլիոն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ