Իրավունք 20:08 09/01/2019 Հայաստան

ՀՔԾ-ն խեղաթյուրում է Սամվել Մայրապետյանի գործով իրականությունը. պաշտպանական խումբ

Սամվել Մայրապետյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՔԾ-ն խեղաթյուրում է իրականությունը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Սույն թվականի հունվարի 9-ին ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ, որի վերջում Սամվել Մայրապետյանի պաշտպանական կողմին հորդորել է այսուհետ ձեռնպահ մնալ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից:

Ցավով պետք է նշել, որ իրականում գործ ունենք ՀՔԾ-ի կողմից փաստերի հատվածական և կոնտեքստից կտրված ներկայացման, իսկ որոշ դեպքերում իրականությանը ուղղակի չհամապատասխանող տեղեկությունների տարածման միջոցով իրականացվող մանիպուլյացիայի հետ, որի նպատակն է իրականության խեղաթյուրումը: Կարևորելով հանրության՝ անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, անհրաժեշտ ենք համարում մանրամասն անդրադառնալ ՀՔԾ-ի վերոնշված պարզաբանմանը:

Այսպես, պարզաբանման սկզբում ՀՔԾ-ն որոշակի տեղեկություններ է հրապարակել Սամվել Մայրապետյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Քանի որ պաշտպանական կողմը ունի նախաքննական գաղտնիք չհրապարակելու դատավարական պարտավորություն, հետևաբար ձեռնպահ ենք մնում այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն անելուց, սակայն, անհրաժեշտ ենք համարում նշել, որ նշված մեղադրանքը որևէ փոփոխության չի ենթարկվել և նույնն է Սամվել Մայրապետյանին մեղադրանք առաջադրելու առաջին իսկ օրվանից: Ինչպես բազմիցս առիթ ենք ունեցել հայտարարելու, Սամվել Մայրապետյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն համարում է անհիմն ու շինծու:

ՀՔԾ-ն իր պարզաբանման մեջ մատնանշել է մի շարք օրենքների հոդվածներ, որոնք ներկայացվել են որպես Սամվել Մայրապետյանի անձնագիրը ժամանակավորապես վերցնելու հիմք: Կարևոր ենք համարում նշել որ, Սամվել Մայրապետյանը անձամբ է հանձնել իր անձնագիրը նախաքննության մարմնին դեռ իրեն ձերբակալելու օրը՝ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին:

Մայրապետյանը կալանքի տակ է մնացել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 27-ը և այդ ընթացքում նրա պաշտմանները երբեք չեն բողոքել անձնագիրը ժամանակավորապես վերցնելու դեմ: Համապատասխան միջնորդությունը ներկայացվել է Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը 2018 թվականի դեկտեմբերի 27-ն փոխելուց հետո միայն և հիմնված է ինչպես ՀՔԾ-ի կողմից նշված օրենքների հոդվածների, այդպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի որոշման վրա, ըստ որոնց անձնագրերը պետք է անհապաղ տերերին վերադարձվեն խափանման միջոցի (ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք) վերացման դեպքում:

ՀՔԾ-ի պնդումը, թե իբր Սամվել Մայրապետյանի պաշտպանի դիմումը բանավոր չի մերժվել քննիչի կողմից, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Քննիչը ոչ միայն բանավոր մերժել է պաշտպանի դիմումը, այլ արել է դա իմանալով, որ այդ մերժման մասին պաշտպանական թիմը տեղյակ է պահելու Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանին, ինչը պաշտպանական թիմը և արել է սույն թվականի հունվարի 2-ին: Այսինք, պաշտպանական թիմը պահպանելով էթիկայի բոլոր կանոնները նախապես տեղեկացրել է նախաքննության մարմնին իր հետագա գործողությունների մասին:

Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու և բուժման նպատակով արտերկիր մեկնելու վերաբերյալ առաջին միջնորդությունը ՀՔԾ ներկայացվել է 2018 թվականի դեկտեմբերի 28-ին, Մայրապետյանի խափանման միջոցի փոփոխության հաջորդ օրը: Հաշվի առնելով հարցի հրատապությունը (մարդու կյանքին և առողջությանը ակնհայտ սպառնացող վտանգը) 2018 թվականի դեկտեմբերի 29-ին ներկայացվել է ևս մեկ միջնորդություն, որում պաշտպանը հատուկ ներկայացրել է հարցի հրատապության հիմքերը և դրան արագ արձագանքելու անհրաժեշտությունը:

ՀՔԾ-ն նշել է, որ միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակի մերժելու մասին պետք կայացվի պատճառաբանված որոշում, որը իբր կայացվել է սույն թվականի հունվարի 8-ին և ուղարկվել պաշտպանական կողմին: Հետագա շահարկումներից խուսափելու նպատակով, այս հայտարարությանը կից ներկայացնում ենք ՀՔԾ-ի կողմից մեզ ուղարկված փաստաթուղթը, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա ինքնուրույն դատելու, թե որքանով է այն պատճառաբանված: Մեր կողմից ուղղակի անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ փաստաթուղթը արդեն իսկ բողոքարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն, քանի որ այն իրավական տեսանկյունից ո՛չ որոշում է և ո՛չ էլ առավել ևս պատճառաբանված:

Հասկանալի չէ նաև թե ինչն է խանգարել ՀՔԾ-ին՝ իմանալով հարցի հրատապության մասին, այս նույն բովանդակությամբ պատասխանը տրամադրել միջնորդությունը ստանալու կամ դրա հաջորդ օրը, այն դեպքում, երբ սույն թվականի հունվարի 8-ին այն տրամադրվել է աշխատանքային օրվա սկսվելուց մեկ ժամվա ընթացքում: Այստեղ ևս մեկ անգամ թույլ կտանք մեզ եզրակացնելու, որ այս որոշումը կայացվել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի Սամվել Մայրապետյանի գործով ՀՀ կառավարությանը հարցեր առաջադրելու արդյունքում:

ՀՔԾ-ն իր պարզաբանման մեջ ակամա բացահայտում է ևս մեկ շատ կարևոր խախտում: Թեև Սամվել Մայրապետյանի առղջական վիճակի մասին նախաքննական մարմինը տեղյակ է եղել իր ձեռբակալման առաջին իսկ օրվանից (պաշտպանական կողմը դա հիմնավորող բազմաթիվ փաստաթղթեր է ներկայացրել), նրա կալանքի տակ գտնվելու 40-րդ օրը միայն նշանակել է դատաբժշկական փորձաքննություն: Սակայն, այսօր, այն նշանակելու օրվանից 57 օր անց փորձագետի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Սա միանշանակ խոսում է պատկան մարմինների ջանասիրության բացակայության մասին՝ այսպիսի հրատապ և մարդու կյանքին սպառնացող հարցի վերաբերյալ: Դա ոչ միայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատախան նախադեպային իրավունքի խախտում է, այլ նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից սահմանված՝ <<պատշաճ ջանասիրության>> կարևոր սկզբունքի խախտում է, որն, ի դեպ, նաև մարդու ֆունդամենտալ իրավունք է։
Վերջապես, այստեղ ՀՔԾ-ն նաև հակասում է ինքն իրեն, մի կողմից պնդում է, որ դեռևս չի ստացվել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, մյուս կողմից կարծիք է հայտնում, թե Սամվել Մայրապետյանի մոտ հայտնաբերված առողջական խնդրի լուծումը հնարավոր է իրականացնել Հայաստանում: Հարց է առաջանում, թե ինչի՞ վրա է հիմնվում ՀՔԾ-ն այդ հայտարարությունը անելիս: Մանիպուլյացիա կա նաև Մայրապետյանի մոտ առկա առողջական վիճակի ներկայացման մեջ:

Նախ այն, որ Մայրապետյանի լիարժեք բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում պնդում են ոչ թե Սամվել Մայրապետյանի պաշտպանները այլ մի շարք հեղինակավոր բժիշկ մասնագետներ, որոնց կոնսիլիումի գրավոր արձանագրությունը ներկայացվել է ՀՔԾ վերոհիշյալ միջնորդության հետ: Այդ արձանագրությունում ներկայացված են նաև այն պատճառները, որոնք բերել են այդ եզրահանգմանը: Չնայած դրան, ՀՔԾ-ն փաստորեն անտեսում է հեղինակավոր բժիշկների կարծիքը և իրեն թույլ է տալիս առանց որևէ հիմնավորման կարծիք հայտնել բժշկությանը վերաբերող խնդրի կապակցությամբ` պրիմիտիվացնելով խնդիրը և ներկայացնելով այն որպես լոկ լեղածորանից քարի հեռացում:

Հաշվի առնելով վերոգրյալը, հորդորում ենք ՀՔԾ-ին այսուհետ ձեռնպահ մնալ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:17
Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ
Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում այսուհետև երեխաները ֆրանսերեն լեզուն կուսումնասիրեն նոր ու կահավորված դասասենյակում: «Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
17:15
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՔԿՀ-ներում ինքնասպանությունների դեպքերն ավելացել են
«Այս տարվա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՔԿՀ-ներում այս տարի ինքնասպանությունների դեպքերի ավելացում է նկատվում»,- այս...
Աղբյուր` Panorama.am
17:07
«Վկայություններ կան, որ կարևոր որոշումներ կայացնելիս մեր պետության ղեկավարները պարտադիր առանձնազրույց ունեցել այս կամ այն գրողի հետ»
Հայաստանի գրողների միության 85-ամյա հոբելյանի առիթով Գրականության և արվեստի թանգարանում այսօր բացվեց ժամանակավոր ցուցադրություն:
Աղբյուր` Panorama.am
16:43
Իջեցվել է Հայաստանում ԱՄԷ դեսպանատան դրոշը
Հայաստանում ԱՄԷ դեսպանատան դրոշն իջեցվել է՝ կապված ԱՄԷ նախագահի եղբայր, նախագահի ներկայացուցիչ Ն․Վ․ Շեյխ Սուլթան բն Զայեդ Ալ Նահյանի մահվան հետ։...
Աղբյուր` Panorama.am
16:37
Դատարան է ուղարկվել Երևան-Սևան մայրուղում պայթյունի վայրից ավտոմեքենան հեռացնելու փաստով հարուցված քրգործը
Ավարտվել է օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղում հանցագործության դեպքի վայրից հանցագործության հետքեր կրող ավտոմեքենան ապօրինաբար, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:24
ՀՖՖ գործկոմի օրակարգում այս պահին ֆեդերացիայի նախագահի հրաժարականի հարց չկա. Արեն Մկրտչյան
«Բնականաբար, որևէ բացատրություն չունի 9։1 հաշվով պարտությունը, և որևէ արդարացում էլ չունի»,- այս մասին այսօր խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
16:14
Խախտումներ «Գորիս» ՔԿՀ-ում
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային...
Աղբյուր` Panorama.am
16:00
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի...
Աղբյուր` Panorama.am
15:55
Նազելի Բաղդասարյանը՝ իր «հասցեին հնչած հորդորների» մասին
«Եղել են նախազգուշացումներ, հորդորներ, ավելի հստակ տեղեկատվության փոխանցում ինձ, որ հետ կանգնեմ զեկուցումից։ Ես չեմ կարող այս պահին...
Աղբյուր` Panorama.am
15:40
Երևանում կան գրեթե 4000 թափառող շներ
Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչներն ահազանգում են, որ թափառող շների ոհմակը երեկ՝ նոյեմբերի 18-ին 197-րդ դպրոցի շրջակայքում հարձակվել է...
Աղբյուր` Panorama.am
15:31
Էդվարդ Միլիտոնյան. Բաց նեռվերի գրականություն
«Մեր վերջին 30-50 տարվա գրականությունն իր ծավալով, խորությամբ, նշանակությամբ չի զիջում 50 տարի առաջվա գրողների ստեղծածից»,-...
Աղբյուր` Panorama.am
15:19
Դավիթ Տոնոյանը 10 օր արձակուրդում կլինի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին արձակուրդ կտրամադրվի: Որոշման մեջ ասված է....
Աղբյուր` Panorama.am
15:16
«Մեկ Հայաստան» կուսակցության հայտարարությունը` 2020 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ռուսական կողմի ռազմական համագործակցության հերթական առաջարկը Թուրքիային
Ռուսական կողմից հերթական հայտարարությունն է հնչել 5-րդ սերնդի կործանիչների արտադրության հարցում ռուս-թուրքական համագործակցության հնարավորության...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դատախազ Բաղդասարյան. Պաշտպանական կողմը չի ցանկանում Պետրոս Պետրոսյանին հակառակ կողմում տեսնել մի պատճառով
ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությանը առարկեցին գործով...
Աղբյուր` Panorama.am
14:51
Թաթուլ Հովհաննիսյան․ Խոստումնալից մարզիկներ ունենք
Նախկին «Միկա» մարզադահլիճում նոյեմբերի 16-17-ը անցկացվեց ձյուդոյի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էին 89 մարզիկ։ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:43
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվեց, թեկնածուներն ընտրվեցին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների փակ գաղտնի քվերակության արդյունքներով կառավարության առաջադրած թեկնածու Լիլիթ Ալեքսանյանն ընտրվել...
Աղբյուր` Panorama.am
14:42
ԿԳՄՍ-ն համոզում է մի բանում, ինչի մասին տվյալներ չունի
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի 11.11.2019թ. հրամանագրով՝ 2020 թվականի հունվարի մեկից 3,5 անգամ ավելի շատ գումար կհատկացվի ուսուցիչների և...
Աղբյուր` Panorama.am
14:37
«Սուտ է». ծեծի ենթարկված փոխգնդապետի եղբայրն արձագանքում է ՔԿ-ի հաղորդագրությանը
«Սուտ է»,- Այսպես է արձագանքել 2 ամիս առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը` Կարեն Մխիթարյանը,...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կան պատգամավորներ, որ փորձում են կանխել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը. Նազելի Բաղդասարյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը  համարում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հայկ Ալումյան. Նման դատախազն ընդհանրապես պետք է մեկուսացվի վարույթից
Այսօրվա նիստում բացարկի միջնորդություն ներկայացրեց Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։
Աղբյուր` Panorama.am
14:19
3 մեդալ՝ բռնցքամարտի մրցաշարից
Նոյեմբերի 12-17-ը  Բելառուսում կայացած Վիկտոր Լիվենցևի անվան  միջազգային մրցաշարին   մասնակցել են 7 հայ բռնցքամարտիկներ։...
Աղբյուր` Panorama.am
14:12
Չավուշօղլուն հերթական անգամ զորակցություն է հայտնել Ադրբեջանին «Ղարաբաղի հարցում»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանի ամբիոնից խոսել է իր ղեկավարած գերատեսչության 2020-ի առաջնահերթությունների մասին:...
Աղբյուր` Panorama.am
14:03
«Օրենքով գողերի» մասին օրինագիծը ներկայացվեց խորհրդարանին
ԱԺ-ն քննարկում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին...
Աղբյուր` Panorama.am
14:00
Վենետիկը վերականգնելու համար ռուսները հավաքել են 1 միլիոն եվրո
ՌԴ-ում Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչությունը հայտնել է, որ ռուսները 1 միլիոն եվրո են նվիրաբերել ջրհեղեղից տուժած Վենետիկին: Միջոցները...
Աղբյուր` Panorama.am
13:52
Վարչապետը պաշտոնական այց կկատարի Իտալիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այց կկատարի Իտալիայի Հանրապետություն: Կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Beeline-ի հաճախորդները կստանան մինչև 100 Մբ/վ արագությամբ ինտերնետ և կապի ծառայությունների ամբողջ փաթեթը ամսական 4000 դրամով
Beeline-ը գործարկել է բացառիկ COMBO 4 Special ծառայությունների փաթեթը: 4000 դրամ ամսավճարի դիմաց հաճախորդները կստանան ֆիքսված ինտերնետ մինչև 100...
Աղբյուր` Panorama.am
13:37
Հայաստանի Հանրապետության թագավոր, վարչապետ և կաթողիկոս հարգում եմ. Վարդան Ղուկասյան
«Ինձ մի բան է հետաքրքիր՝ դուք ինչի՞ եք էսքան ինձանով հետաքրքրվում»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Բարգավաճ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
15:28 15/11/2019

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}