Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է, քննարկվում է նրան Ղազախստանին արտահանձնելու հարցը
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է։ Հայտնում է «Սպուտնիկ»-ը՝ վկայակոչելով Ղազախստանի ներգին գործերի նախարարությանը։
Նրան իրավապահները հայտնաբերել են Ռուսաստանի Օմսկի շրջանում։ Նարեկ Գուրուրյանը Հայաստանի քաղաքացի է։
ՆԳՆ-ի հաղորդագրության համաձայն, Գուրուրյանը կասկածվում է հունվարի 1-ի գիշերը Կարագանդայում խուլիգանական գործողություններ և սպանություն կատարելու մեջ։ Այս պահին քննարկվում է օրենքին համապատասխան նրանՂազախստանին արտահանձնելու հարցը։
Ավելի վաղ, Գուրուրյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ ինքը ոչ մեկի չի սպանել ու պատրաստ է հանձնվել ղազախ իրավապահներին։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Ղազախստանի ԱԽ քարտուղարները մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ
- Ղազախստանի ՆԳՆ-ն երաշխավորում է Կարագանդայում միջադեպի օբյեկտիվ քննություն
- Հայաստանի և Ղազախստանի ոստիկանապետերը քննարկել են Կարագանդայում ծեծկռտուքի ու սպանության մանրամասները
- ԱԳ նախարարի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտգործնախարարի հետ
- Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարն անթույլատրել է համարում դեպքին ազգամիջյան որևէ երանգ տալը
- Ղազախստանում քրգործ է հարուցվել ազգերի մեջ ատելություն հրահրելու հատկանիշներով
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ