Կանայք իրենց գույնն ու դերը միանշանակ բերելու են խորհրդարան. նորընտիր պատգամավոր
«Հայաստանյան մարզերում մի կարծրատիպ կա, որ պատգամավորների թեկնածուներն ընտրություններից առաջ այցելում են, ընտրողներից ձայն խնդրում, բայց ընտրվելուց հետո այդ ամենը մոռանում են։ Այդ կարծրատիպը կետրելու համար առաջին հերթին պետք է լինել աշխատող պատգամավոր»,- այսօր՝ ԱԺ մանդատների հանձնման արարողությունից առաջ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով նորընտիր պատգամավոր ընտրված Սրբուհի Գրիգորյանը։
«Մնացածը ժամանակը ցույց կտա։ Խնդիրները շատ են։ Պետք է ակտիվ պատգամավոր լինել և աշխատել հանուն Հայաստանի»,- ասաց նա։
Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ ընտրված լինելով Սյունիքի մարզից՝ ինքն Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնելու է հատկապես այդ մարզի խնդիրները, Սրբուհի Գրիգորյանը դրական պատասխան տվեց։
Իսկ ինչպե՞ս կգնահատի այն հանգամանքը, որ յոթերորդ գումարման ԱԺ-ում կանանց թիվն անհամեմատ մեծ է հետաքրրքվեցինք։
«Սա շատ ուրախալի փաստ է, որովհետև կանայք յուրաքանչյուրիս տանը շատ ավելի հեշտ են կառավարում, քան տղա,մարդիկ։ Կանայք իրենց գույնն ու դերը միանշանակ բերելու են խորհրդարան»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատելու 7-րդ գումարման ԱԺ-ում . Լենա Նազարյան
- Ծառուկյանի հետ հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին որ եղել են միշտ. Մարուքյան
- Եկել եմ ծառայելու. Վահագն Հովակիմյան
- Մեծ պատասխանատվություն եմ զգում, օր ու գիշեր աշխատելու. նորընտիր պատգամավոր
- Իրավունք չունենք խախտել ժողովրդի քվեարկությամբ որոշված համամասնությունը. Արարատ Միրզոյան
- Առաջին մանդատը պատգամավորին հանձնեց 103-ամյա Բավական Փիլոյանը