Պոմպեո. ԱՄՆ կշարունակի ավիահարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ կշարունակի ավիահարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում, գրում է «Գազետա.ռու»-ն։
Նա պարզաբանել է, որ ԱՄՆ ավիահարվածներ կհասցնի ըստ նպատակների ի հայտ գալու։
«Մենք շարունակում ենք աշխատել մեր գործընկերների հետ՝ ԻՊ-ին ոչնչացնելու նպատակով։ Մենք կշարունակենք հետամուտ լինել ահաբեկիչներին, որոնք թաքստոցներ են որոնում»,- ասել է Պոմպեոն։
Շեշտվում է, որ Միացյալ նահանգները կմնա ահաբեկչության դեմ պայքարի «հուսալի գործընկեր»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ