Այսօրվա մանրապատումներ
Հայաստանի համար ռուսական գազի թանկանալը որոշ քաղաքագետներ կապում են Պուտինի՝ «թավշյա հեղափոխության» պատժի հետ, սակայն հարկ է տեսնել, որ այն հետևանք է ՌԴ-ի հետ դիվանագիտության վատթարացման, «տնավարի» պահվածքի, արտաքին քաղաքականության պարտության։
Ինչ վերաբերում է «թավշյա հեղափոխությանը»՝ ապա այս տերմինը ոչ թե հեղափոխության փաստագրումն է, այլ՝ ապրիլյան իշխանափոխության և դեպքերի հակիրճ նկարագրություն։
Եթե դուք, կներեք, տաքսիստ եք ու դարձել եք, կներեք, պատգամավոր, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել հեղափոխություն։ Այդպիսի դեպքեր եղել են սովետից ի վեր։
---
Եթե «Սանիտեքը» աղբահանություն է իրականացնում, երբ քաղաքապետարանը չի քնում 24 ժամ, պիտի մշտապես արթնացնել քաղաքապետարանին։
--
Մարությանի գովեստը քաղաքապետարանի աշխատողներին, ցավոք, ընդամենը մեղրի մի գդալ էր ընդհանուր մազութի տակառին։ Պիտի սովորեցնել՝ մազութը մի կողմ, մեղրը՝ մյուս. Չխառնել։
---
Երևանի Ավագանու նրբանդամի դիտարկումը, թե՝« եթե աղբը շատ է, ուրեմն մարդիկ շատ են ուտում, շատ փող ունեն...» բացատրում է, թե ինչու պիտի «Սանիտեքը» աղբահանությունը ուշ-ուշ կատարի։ Եկեք մենք մեր մեջ կազմակերպենք, որ աղբը չթափվի... Թող թրքերը տեսնեն մեր աղբը, լացեն, թե ինչքան շատ ենք ուտում։
---
Ի դեպ՝ հիմա միգուցե հաշվե՞նք, թե որքան պակասող աղբաման կարելի էր ձեռք բերել հրապարակում հավաքովի տոնածառի փոխարեն, ու ինչ հետաքրքիր կլիներ, որ քաղաքացիների մի մասի մի քանի օր ուրախանալու փոխարեն բոլորը տարին բոլոր ուրախանային։ Օրինակ, էլի։
---
Ի դեպ՝ էլեկտրականությու՞նը երբ կթանկանա՝ «որ ասում եմ ես, Արուսը հետս է», չէ՞։
---
Զարմանալի է, բայց քննադատությունը գնալով դժվարանում է։ Անպայման հայտնվում են մարդիկ, որ գրում են՝ «իսկ լա՞վ էր, որ առաջ ԱՅՆՊԵՍ էր», կամ, երևի առանց կարդալու ու խորանալու՝ «հակահեղափոխական» են գնահատում։
Նույնիսկ որդեկորույս մոր, կամ հոր գրառումների տակ։
Մի արեք այդպես, հիմա էլ դեռ սովետ չէ։ Թե՞ արդեն հա։
Ա. Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Նոր Հայաստան, սեր ու համերաշխություն գոռալով արյունոտ ձեռքերը չեն մաքրվում. Միխայիլ Աղաջանով
- ՌԴ կողմից գազի գնի բարձրացումը Հայաստանում «թավշյա հեղափոխության» պատիժն է. «Эхо Москвы»
- Աղբահանության «մտրակն ու կարկանդակը»
- Վարք նախարարությունների-7. «Կլասիկայի ժանրով»
- Վարք նախարարությունների-6. Կամ՝ ասք վարչապետաց
- Վարք նախարարությունների-5. Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում
- Վարք նախարարությունների -3
- Վարք նախարարությունների -2
- Վարք նախարարությունների – 1
- Քաղաքապետարանի ռեժիսուրայով՝ «մԵզանսցենա»
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում