ՄԻԵԴ-ը հրապարակել է ադրբեջանցի լրագրողի վերաբերյալ ընդդեմ Ադրբեջանի վճիռը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան ընդդեմ Ադրբեջանի վճիռը։
Իսմայիլովայի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2 հոդվածների խախտում՝ 8-րդ հոդվածի (Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք) և 10-րդ հոդվածի (Արտահայտվելու ազատություն) խախտումներ։
Այս գործով Ադրբեջանը Իսմայիլովային պետք է վճարի 15 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 1750 եվրո՝ դատական ծախսերի համար։
Ինչպես նշվում է ՄԻԵԴ հաղորդագրության մեջ, գործը վերաբերում էր լրագրող Իսմայիլովայի դեմ արատավոր արշավին։ Մասնավորապես, 2012թ.-ի մարտին նրան ուղարկվել էր նամակ՝ սպառնալիքներով նրան ենթարկել հրապարակային նվաստացման, եթե նա չդադարեցնի իր լրագրողական հետաքննությունները։ Մերժելուց հետո, համացանցում էր հայտնվել Իսմայիլովայի ու նրա ընկերոջ «սեքս տեսանյութը»՝ նկարված առանց նրա իմացության։
Այդ ժամանակահատվածում թերթերում հրապարակումներ էին արվում Իսմայիլովայի հակակառավարական լինելու ու անբարոյական վարքագիծ ունենալու մասին։ Ավելի ուշ Իսմայիլովան թաքնված նկարահանող սարքեր էր հայտնաբերել իր տանը։
Դատարանը գտել է, որ նման գործողությունները վնասել են Իսմայիլովայի արժանապատվությունն ու պետությունը պարտավոր էր այն հետաքննել։
Նշվում է, որ Իսմայիլովայի լրագրողական նյութերը հիմնականում հակակառավարական էին ու հատկապես 2010-2012թթ.-ներին նա հետաքննում ու լուսաբանում էր Ադրբեջանի նախագահի ընտանիքի կողմից իրականացվող ենթադրյալ կոռուպցիոն գործարքները։
Հարակից հրապարակումներ`
- Խադիջա Իսմայիլովա. Իմ ձերբակալությունը թանկ է նստելու Ադրբեջանի իշխանությունների վրա
- Բաքվում դատարանը լրագրող Խադիջա Իսմայլիլովային դատապարտել է 7 ու կես տարվա ազատազրկման
- Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության փաստը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է
- Ինձ առաջադրված մեղադրանքները հերյուրանք են, կեղտոտ ու սև PR. Խադիջա Իսմայիլովա
- Խադիջա Իսմայիլովա. Յունուսին գումարները փոխանցվել էին ոչ թե Հայաստանից, այլ Եվրամիությունից
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում