Իրավունք 18:23 10/01/2019 Տարածաշրջան

Թուրքիայում Կարո Փայլանին ցանկանում են դատել տխրահռչակ 301-րդ հոդվածով

Դիարբեքիրի դատախազությունը Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսել այդ երկրի քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով:

Գրում է «Էրմենիհաբեր»-ն ու մանրամասնում, որ թուրքական քրեական օրենսդրության 301-րդ հոդվածը պատիժ է նախատեսում Թուրքիայի, թուրք ազգության կամ թուրքական կառավարական կառույցները վիրավորելու կամ նսեմացնելու համար։

2008 թ. ապրիլի 30-ին մի շարք փոփոխություններ են արվել նշյալ հոդվածում, սրանց թվում նաև մի լրացում, որն պարտավորեցնում է արդարադատության նախարարության թույլտվության ստացումը քրեական գործի հարուցման համար։

Դատախազությունն արդեն Փայլանի վերաբերյալ գործ է կազմել, որի հիման վրա միջնորդագիր է ուղարկել խորհրդարան՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով: Դատախազությունը հետաքննություն սկսելու համար ստացել է նաև արդարադատության թույլտվությունը:

Փայլանի վերաբերյալ գործը կազմվել է՝ հիմնվելով 2018 թվականի հուլիսի 25-ին մեջլիսում տեղի ունեցած ԺԴԿ-ի խմբակցության ժողովից հետո Փայլանի ունեցած ելույթում, ինչպես նաև դրանից 2 օր հետո տված հարցազրույցում հնչեցրած արտահայտությունների վրա:

Փայլանն արձագանքել է իր վերաբերյալ անձեռնմխելիությունից զրկելու դատախազության պահանջին՝ ասելով, որ գործի համար հիմք հանդիսացած ելույթներում ինքը ներկայացրել է Դիարբեքիրում տիրող իրավիճակը:

«Ես տեսածներս եմ պատմել: Ամեն անկյունում ջրցան ու զրահամեքենա կա, և այս վիճակը Հիտլերի ու Մուսոլինիի ժամանակաշրջանն է հիշեցնում: Դատախազը վերցնում է իմ այդ արտահայտությունն ու ասում՝ Թուրքիայի Հանրապետությունը նսեմացրել է, ցանկանում եմ, որ 301-րդ հոդվածով դատապարտվի: Որոշումն ուղարկում է արդարադատության նախարարին, որն էլ ասում է՝ այո՛, Կարո Փայլանն ինձ վիրավորել է և թույլ է տալիս հետաքննություն սկսել 301-րդ հոդվածի հատկանիշներով: Սա իրավական առումով սկանդալային վիճակ է: Սա ցուցիչն է այն բանի, որ կառավարությունը 301-րդ հոդվածն օգտագործում է ընդդիմությանը լռեցնելու համար:  Այդ հոդվածը շատ քննարկվեց Հրանտ Դինքի սպանությունից հետո: Այն ժամանակ կառավարությունն ասաց, որ հոդվածը չի հանում, բայց դրա կիրառությունը կսահամանափակի, հավաստիացրեց, որ այդ հոդվածը փաստացի չի գործի: Մինչդեռ տեսնում ենք, որ սկսել են գործադրել»:

 Թուրքիայի քրեական օրենսգրքի  տխրահռչակ 301-րդ հոդվածի հատկանիշներով բազմաթիվ գործեր էին ընթանում «Ագօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի դեմ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:53
Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօրվա դատական նիստը։ Դատավորը տեղեկացրեց,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ինչո՞ւ մենք սեփական մատով սեփական աչքը հանելու վատ սովորությունը չդադարեցրինք. Սոֆիա Հովսեփյանը՝ իմքայլականներին
«Ինչու մենք սեփական մատով սեփական աչքը հանելու վատ սովորությունը չդադարեցինք ունենալ»,-«Իմ քայլը» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ռոբերտ Քոչարյանն այսօր դատական նիստի չի ներկայացել. Նա կոնտակտավոր է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) այսօր շարունակվում է  ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։  Նիտին...
Աղբյուր` Panorama.am
13:27
Նիկոլին պետք է հաղթել մինչև ընտրությունները. Գառնիկ Իսագուլյան
«Նիկոլը թքած ունի Սահմանադրության, օրենքների, դատարանների որոշումների վրա: Նման պարագայում ընդդիմության խնդիրն է լինել ավելի...
Աղբյուր` Panorama.am
13:24
Սյունիքով անցնելիք միջանցքը նպաստելու է Հայաստանի սողացող նվաճմանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ադրբեջանի նախագահն այսօր ուսանողների հետ հանդիպմանն ասել է. «Մենք ուզում ենք, որպեսզի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Իմքայլական նոր պատգամավորը անգամ ուսապարկ չէ, այլ թարախի պարկ` պզուկ. Մամիջանյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է իմքայլական նոր պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:11
Իմքայլական պատգամավորը՝ իր՝ ուսապարկ դառնալու հեռանկարի մասին
«Իմ համեմատությունը վերաբերել է մի պատգամավորի, որը դավաճանել է իր քաղաքական թիմին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
13:03
Ալիևը՝ «Հայաստանի հետ սահմանին ռազմական պլանների, Մինսկի խմբի, հայկական բանակի բարոյալքվածության մասին»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. հետհակամարտային զարգացում և համագործակցություն» կոնֆերանսի...
Աղբյուր` Panorama.am
13:00
Նարեկ Սարգսյանը կալանավորվել է
ՀՀ վճռաբեկ դատարանը ապրիլի 12-ի  որոշմամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ 2020թ․ նոյեմբերի 12-ի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Գյումրիում Արման Թաթոյանը հանդիպել է գերեվարված զինծառայողների ընտանիքների հետ
Այսօր վաղ առավոտյան Գյումրիում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել Շիրակից այն զինծառայողների ընտանիքների հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:53
Կյանքը Հայաստանում օրեցօր թանկանում է և այն տարածվում է նաև ՀԾԿՀ խողովակով. Թագուհի Թովմասյան
«Մինչև հիմա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հանրային լայն ընկալման մեջ բոլոր խոշոր ընկերությունների շահերն...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ալիևի երեկվա քայլը մահացու ապտակ էր Փաշինյանին. Իսագուլյան
«Մեր գործող Ազգային ժողովը ոչ լեգիտիմ է, ունեմ լուրջ հիմնավորում. 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել...
Աղբյուր` Panorama.am
12:49
Ֆրանսիայի Սենատը օրենքով անդրադարձել է Ստրասբուրգում 2,5 մլն եվրոյով թուրքական մզկիթի կառուցմանը
Երկուշաբթի երեկոյան Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատ) ընդունել է «Հանրապետական սկզբունքների ամրապնդման և անջատողականության դեմ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Ալիևն ասում է՝ Պուտինի հետ քննարկել է «Իսկանդերի» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Արցախում «Իսկանդեր-Մ» հրթիռների...
Աղբյուր` Panorama.am
12:40
Պատերազմում զոհված հերոս Հովիկ Ասատրյանի եղբայրներին պետությունը աջակցություն չի տրամադրում. Թովմասյան
«Օրերս ինձ մոտ էր եկել ազգային հերոս Հովիկ Ասատրյանի հորեղբայրը։ Նա Շիրակի մարզի Հայկաձոր համայնքից է»,- այսօր խորհրդարանում ասաց...
Աղբյուր` Panorama.am
12:38
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան է գալիս
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան։ Այս մասին թվիթերում գրել է Կլաարը։...
Աղբյուր` Panorama.am
12:28
Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
12:12
Լավրով․ Զարիֆի հետ ընդգծել ենք ԼՂ հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման կարևորությունը՝ արդար հիմքերով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը՝...
Աղբյուր` Panorama.am
12:07
«Իմ քայլը» խմբակցությունը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը
ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն...
Աղբյուր` Panorama.am
12:01
Օբաման իր գրքում խոստովանել է՝ ինչու չճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Միջազգայնագետ, հայ-ամերիկայն հարաբերություններին քաջատեղյակ Սուրեն Սարգսյանը գրում է. «Նախագահ Օբաման իր «A Promised Land»...
Աղբյուր` Panorama.am
11:57
Եթե Սերժ Սարգսյանը երբևէ որևէ բան խոստացել է Իլհամ Ալիևին, ապա դա սեփական ծոծրակը տեսնելն է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ հնչեցրած հայտարարություններին, տարածել է հաղորդագրություն, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
11:52
Գեղամ Նազարյանը՝ Փաշինյանին. Ժամկետը սպառվեց, մոռացիր այդ մասին
Ճշմարտություն սերունդների համար նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվեց Արցախի վերջին պատերազմում, իր հոդվածում...
Աղբյուր` Panorama.am
11:44
Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական իշխանությունների կողմից հիվանդագին հայատյացության հերթական դրսևորումն է
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, արձագանքելով Բաքվում Արցախի պատերազմոըմ ռազմավարի ցուցադրությանը, գրել է....
Աղբյուր` Panorama.am
11:35
G7-ի արտգործնախարարները՝ Ուկրաինայի սահմանների երկայնքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարները (G7) և...
Աղբյուր` Panorama.am
11:33
Հայերեն լեզվով Ալիևին շան տուր եք տալիս, ձեզ թվում է, որ դա ինչ-որ ազդեցությո՞ւն ունի աշխարհի վրա. Էդմոն Մարուքյան
«Մեզ ի՞նչ է թվում, մեզ թվո՞ւմ է, որ մեր խորհրդարանում դատափետող ելույթներ ենք ունենում, դա մեծ ազդեցությո՞ւն է ունենում Ադրբեջանի վրա,...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ալիևն անձամբ իր մաշկի վրա զգալու է ամբողջ հանցագործությունների հետևանքները. Սիմոնյան
«Եթե հակառակորդը սխալներ է գործում, պետք է թույլ տաք, որ շարունակի, և դրանից ժամանակին օգուտ քաղեք»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:28
«Հայ կինոյի օրը»՝ ուղղված անցյալի կինոժառանգությունը, ժամանակակից կինոն հանրայնացնելուն
Ապրիլի 16-ը պաշտոնապես Հայ կինոյի օր է հաայտարարված․ 2019 թ․ ՀՀ ազգային ժողովը  հունիսի 19-ի հերթական նիստում ընդունեց ապրիլի 16-ը՝ ...
Աղբյուր` Panorama.am
11:21
Էդգար Ղազարյան. Արմեն Սարգսյանի անգործության ամեն մի նոր դրվագ ավելորդ ծանրաբեռնվածության պատճառ է լինելու դատախազների համար
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է. ««Իրավունքի ուժով» ՀՀ Զինված ուժերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}