Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը ՀՀԿ-ին իրենց անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում են ներկայացրել
«Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիրներ, ԱԺ նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հունվարի 8-ին դիմում են ներկայացրել իրենց անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը դադարեցնելու մասին:
Tert.am-ի հետ զրույցում Հակոբյանը և Ֆարմանյանը հաստատել են տեղեկությունը։
Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո:
«Քառյակ մեդիա» ՓԲԸ-ի մյուս երկու համահիմնադիրները՝ Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը, լինելով ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ, կուսակցական չեն եղել։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Հակոբյան. «Վերադարձրեք Արմնյուզի կապուղին ժողովրդին» տիպի բացականչությունները անբովանդակ են
- Նախկին չորս պատգամավորները հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին