Իրավունք 15:10 10/01/2019 Հայաստան

Փաստաբաններն ահազանգում են. Հայաստանում վիրահատվելը կարող է հանգեցնել Մայրապետյանի մահվան

Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Հատուկ քննչական ծառայությանը։ 

Փաստաբանները ներկայացնում են Մայրապետյանի հիվանդության պատմությունը, նշում, որ դեռ երկու տարի առաջ՝ 2016-ի նոյեմբերի 9-ին Սամվել Մայրապետյանը հոսպիտալացվել է Երևանում սուր նեկրոտիկ պանկրեատիտ ախտորոշմամբ և նույն օրը կյանքի ցուցումով վիրահատվել է:

«Ինչպես պարզվել է հոսպիտալացումից մի քանի օր անց, Մայրապետյանի մոտ զարգացել էր այդ հիվանդության ամենածանր ձևը, որի մահացության աստիճանը շատ բարձր է անգամ այն երկրներում, որտեղ ներդրված են այդ հիվանդության ժամանակակից բուժման և հնարավոր բարդությունների դեմ պայքարի բոլոր մեթոդները: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում Սամվել Մայրապետյանին ցուցաբերվել է առկա հնարավոր լավագույն բուժօգնությունը, արդեն նոյեմբերի 11-ին նա հայտնվել է մահամերձ վիճակում, և նրա կյանքը Հայաստանում փրկելու անհնարինության պատճառով հատուկ ինքնաթիռով կոմայի վիճակում ստիպված տեղափոխել են Գերմանիա մասնագիտացված կլինիկայում բուժումը շարունակելու նպատակով: Մոտ վեց ամիս տևած, շատ ծանր բուժման արդյունքում բարեբախտաբար հաջողվել է փրկել Սամվել Մայրապետյանի կյանքը: Հարկ է նշել, որ բուժման  վիրահատական մեթոդը, որի շնորհիվ հաջողվել է փրկել Մայրապետյանի կյանքը, Հայաստանում ներդրված չէ. համապատասխան սարքավորումներ և այդ մեթոդին տիրապետող մասնագետներ Հայաստանում չկան: Գերմանիայից վերադառնալուց հետո Մայրապետյանը մշտապես գտնվել է թե՛ Հայաստանի և թե՛ Գերմանիայի բժիշկների հսկողության տակ:

Այժմ Մայրապետյանի ընդհանուր լեղածորանում առաջացել է մեծ տրամաչափի քար: Մինչև կալանավորումը պարբերաբար արված հետազոտությունների, ինչպես նաև կալանավայրում գտնվելու ժամանակ կատարված հետազոտությունների և դատաբժշկական փորձաքննության շրջանակներում արված հետազոտությունների համադրումը թույլ են տալիս միանշանակ պնդել, որ այդ քարը առաջացել է Սամվել Մայրապետյանի՝ կալանավայրում գտնվելու ժամանակ: Այս վտանգի մասին բազմիցս բարձրաձայնել են անվանի բժիշկ- մասնագետները, և դրա մասին Մայրապետյանի փաստաբանները միշտ տեղյակ են պահել պատկան մարմիններին, սակայն դա որևէ արդյունք չի տվել:

Ընդհանուր լեղածորանում քարի առկայությունը Մայրապետյանի պարագայում կրում է շատ լուրջ վտանգ, քանի որ այդ քարը կարող է ցանկացած պահի փակել ընդհանուր լեղածորանը, ինչն արդեն իսկ տարած ծանր հիվանդության և քրոնիկ բորբոքման վիճակում գտնվող ենթաստամոքսային գեղձի պարագայում շատ բարձր հավանականությամբ կբերի բուն հիվանդության կայծակնային սրացման, ինչի դեմ պայքարելու անհրաժեշտ միջոցներն, ինչպես արդեն նշվեց, Հայաստանում, ցավոք, չկան:

Մայրապետյանի ընդհանուր լեղածորանում քարը հայտնաբերելուց հետո երկու անգամ հավաքվել է մեծ հարգանք վայելող, այդ ասպարեզի անվանի բժիշկ- մասնագետների կոնսիլիում: Հայաստանի առաջատար կլինիկաների անվանի տասը  բժիշկ-մասնագետ, այդ թվում՝ ամբիոնի վարիչներ, պրոֆեսորներ, կլինիկաների ղեկավարներ եկել են ընդհանուր եզրակացության, որ հարկավոր է շտապ կատարել էնդոսկոպիկ համապատասխան միջամտություն և հեռացնել քարը Մայրապետյանի լեղածորանից: Խնդիրն այն է, որ նշված միջամտության զարգացող ամենատարածված բարդացումը սուր պանկրեատիտի զարգացումն է՝ նույնիսկ մինչև այդ պանկրեատիտ չտարած հիվանդների պարագայում: Այդ բարդության զարգացումը շատ ավելի հավանական է դառնում նշված միջամտության կրկնակի կամ բազմակի լինելու պարագայում:

Հաշվի առնելով Սամվել Մայրապետյանի տարած հիվանդության ծայրահեղ ծանր ընթացքը և այն, որ նրան Գերմանիայում բուժման ընթացքում բազմիցս արվել է ներկայացված միջամտությունը՝ կոնսիլիումը եկել է այն եզրահանգման, որ շատ բարձր է էնդոսկոպիկ միջամտության արդյունքում բազմաթիվ բարդությունների առաջացման հավանականությունը, որոնց դեմ պայքարելու միջոցների բացակայությունը Հայաստանում մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել Սամվել Մայրապետյանի մահվան: Հիմք ընդունելով այդ իրողությունը՝ կոնսիլիումը գտել է, որ Մայրապետյանի բուժումը ճիշտ է իրականացնել Գերմանիայի այն կլինիկայում, որտեղ նախկինում հաջողվել է փրկել նրա կյանքը:

Բացարձակապես անընդունելի է, որ բժիշկ-մասնագետների բազմաթիվ զգուշացումներն անտեսած պետական իրավասու մարմինները, որոնք հասցրել են Սամվել Մայրապետյանին այն վիճակին, որ առաջացել է ակնհայտ սպառնալիք նրա կյանքին և առողջությանը, շարունակում են անտեսել ոլորտի մասնագետների կարծիքը և այժմ էլ խոչընդոտում են նրա բուժման միակ հնարավորությունը՝ փորձելով այն ներկայացնել իբրև քննությունից թաքնվելու միջոց»,-ասված է հայտարարության մեջ։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:16
Սարուխան և Կարմիր գյուղերում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից Սարուխան ...
Աղբյուր` Panorama.am
20:01
ԳԱԱ-ի ձեռք բերած սարքի շնորհիվ քիմիական գիտությունը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում այսօր տեղի ունեցել միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետրի բացման...
Աղբյուր` Panorama.am
19:50
Կարեն Տոնականյան․ Այստեղ պատասխանատվությունն ավելի մեծ է
Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում հաղթանակով մեկնարկելուց հետո ՀԱՕԿ լրատվականի հետ...
Աղբյուր` Panorama.am
19:41
Միքայել Մինասյան. Հռոմի պապի պատմական ներկայությունը Գյումրիում սոսկ այց չէր
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրիի հենց սրտում՝ Եվրոպայի հրապարակում է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
19:30
Վաղվա պլանային հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:19
ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքից անձինք են բերման ենթարկվել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած հետախուզական միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
19:11
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ու արտաքին առևտրաշրջանառությունը նվազել են
ՀՀ վիճակագրական կոմիտեի  հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Միասնական քննությունների երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ից
2019 թվականի միասնական քննությունների լրացուցիչ փուլի քննությունների օրերը հաստատվել են։ Գնահատման Թեստավորման Կենտրոնից տեղեկանում ենք՝...
Աղբյուր` Panorama.am
18:48
Թբիլիսիում տուժածներից երկուսին արհեստական շնչառության ապարատ է միացված
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում  բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառած ուժի ու...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հեռացող դեսպանը հավաստիացրել է, որ միշտ հետաքրքրված է լինելու հայաստանյան գործընթացներով
«Մեր երկրում տեղի ունեցած չափազանց լուրջ փոփոխություններին զուգընթաց` դինամիկ փոփոխություններ ու զարգացում են ունեցել նաև հայ-գերմանական...
Աղբյուր` Panorama.am
18:27
Լևոն Քոչարյան. Ես կզարմանայի, եթե այլ որոշում լիներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դեպի ՔԿՀ ուղեկցած որդին՝ Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, դատարանի որոշումը լսելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ղազինյան. Փաշինյանը քաջ գիտակցում է, որ անզոր է ապագայի ուժերի հետ պայքարում
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը կարծում է, որ  Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ռոբերտ Քոչարյան. Դուք տեսել եք, ոչ օրենք կա, ոչ էլ օրինականություն
Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ ԱԱԾ շենքին, որի մոտ լրագրողներն էին, իսկ շենքի դիմաց ակցիա էին իրականացնում նրա...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործի քննությունն ավարտվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով հերթական դատական նիստը։...
Աղբյուր` Panorama.am
17:43
Վրաստանում ձերբակալվել է Հայաստան եկող ավտոբուսի վարորդը
Վրաստանի ոստիկանության ու Ֆինանսների նախարարության պետեկամուտների ծառայության աշխատակիցները  «Կազբեգ» անցակետում ձերբակալել են...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ինքնաբուխ քայլերթ՝ դեպի ԱԱԾ շենք
«Մենք համազգային միասնության գործընթաց ենք սկսում։ Այս պահից սկսած ես թակելու եմ, բախելու եմ քաղաքական ուժերի դռները, ես ստանալու եմ մի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մալականի այգում բռնկված հրդեհը մարվել է
Այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ:
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը։ «Բողոքարկման հիմք է...
Աղբյուր` Panorama.am
17:05
ՍԴ աշխատանքը չխանգարելու համար՝ ակցիայի մասնակիցները գնացին Մատենադարան
Սահմանադրական դատարանի աշխատանքը չխանգարելու համար «ՎԵՏՕ»  հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած ակցիայի մասնակիցները ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Գորայք համայնքում կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել
Նախօրեին  ՀՀ Վարչական դատարանը անվավեր է ճանաչել հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
16:36
Նախաձեռնությանը միանում են քաղաքական ուժեր. Մալյան
«ՎԵՏՕ»  հասարակական-քաղաքական շարժումն այսօր կրկին հավաք էր անցկացնում Սահմանադրական դատարանի դիմաց՝ սահմանադրական տապալված...
Աղբյուր` Panorama.am
16:21
Հունիսի 28-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
«Վերաքննիչ դատարանը որոշեց դատախազ Պետրոսյանի, տուժող Ավագյանի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները...
Աղբյուր` Panorama.am
16:01
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի Հանրապետության վարչապետ Մարյան Շարեցին Սլովենիայի Պետականության օրվա կապակցությամբ: Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Սահմանապահ գյուղերը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության արդյունքը Պառավաքարում առաջին անգամ զգացել են երեք տարի առաջ: Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլում լավագույն արդյունքը MINDERS թիմինն է եղել
Հունիսի 23-ին Երևան ԷՔՍՊՈ կենտրոնում անցկացվել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) (World Robot Olympiad, WRO) ազգային՝ հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
15:05
Ռուբինյանն արդարանում է
ԵԽԽՎ նստաշրջանում Վեհաժողովի կազմ Ռուսաստանի վերադարձի մասին բանաձևի դեմ քվեարկած Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
15:00
Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում»
Ռուսաստանի արդյունաբերության  և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային ամենակարճ ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աղասի Ենոքյան. Իշխանությունների գործողություններին հակադրվող ուժ չկա
13:47 25/06/2019

Աղասի Ենոքյան. Իշխանությունների գործողություններին հակադրվող ուժ չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}