Երրորդ փոխնախագահի տեղը պետք է զբաղեցնի ԱԺ-ում երկրորդ ուժը. Լենա Նազարյան
«Իմ քայլը» դաշինքով ԱԺ պատգամավոր ընտրված Լենա Նազարյանը, անդրադառնալով խորհրդարանի փոխխոսնակների թեմային, ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երրորդ փոխնախագահի ընտրության հետ կապված մեզ համար ընդունելի սկզբունքն այն է, որ երրորդ փոխնախագահի տեղը պետք է զբաղեցնի ԱԺ-ում երկրորդ ուժը: Եվ սա ոչ թե մեր ընտրությունն ու նախապատվությունն է, այլ համարում ենք, որ այս հարցի պատասխանը տվել է ընտրողը՝ ԱԺ ընտրությունների ժամանակ՝ իր քվեարկությամբ:
Ամբողջ քարոզարշավի ընթացքում ասվել է, որ այս խորհրդարանական ընտրություններն ավելի շատ ընդդիմության ընտրության հարց են, և, շատ հստակ դա գիտակցելով, երբևէ չենք ուղղորդել ու կողմնորոշել ընտրողներին՝ այս կամ այն ուժին ընտրելու հարցում: Հիմա ժողովուրդը կատարել է իր ընտրությունը և արդյունքների հետ կապված որևէ կասկած չկա: Հետևապես մենք էլ պետք է գործենք ըստ այդ որոշման»:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում ավելի վաղ գրել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր ընտրված Անի Սամսոնյանը:
Ինքը՝ Լենա Նազարյանն էլ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում երեկ ասել էր, որ իր թեկնածությունն առաջադրված է ԱԺ փոխնախագահի պաշտոնում և առաջին նիստի ընթացքում այդ հարցով ընտրություն կկայանա։
Հարակից հրապարակումներ`
- Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատելու 7-րդ գումարման ԱԺ-ում . Լենա Նազարյան
- «Հրապարակ». Մանե Թանդիլյանի թեկնածությունը խուճապ է առաջացրել ԲՀԿ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ