Արամ Քոչարյանը հեռացել է «Լոկոմոտիվից»
Երևանի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Արամ Քոչարյանի պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է և երկկողմանի համաձայնությամբ որոշվել է չերկարաձգել այն: Այս մասին տեղեկացնում է երևանյան թիմի լրատվության բաժինը:
Հավելենք, որ «Լոկոմոտիվը» սկսել է մարզումներն Անատոլի Պիսկովեցի գլխավորությամբ:
Թիմը կանցկացնի մի շարք ստուգողական հանդիպումները: Մասնավորապես, հունվարի 18-ին կմրցի «Գանձասար-Կապանի», հունվարի 20-ին` «Լոռիի», հունվարի 26-ին` «Շիրակի» և հունվարի 30-ին` «Բանանցի» հետ:
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 18-րդ տուրից հետո «Լոկոմոտիվը» վաստակած 32 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում