Ճապոնիայի իշխանությունները խաբել են ժողովրդին
Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը 22 տարվա ընթացքում հրապարակել է ոչ ճշգրիտ վիճակագրական տվյալներ, ինչի հետևանքով քաղաքացիներին չի վճարվել 53,7 միլիարդ իեն՝ ավելի քան 497 միլիոն դոլար:
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, վիճակագրության մեջ անճշտություններն ի հայտ են եկել դեռ 1996 թվականին: Դա անդրադարձել է տարբեր վճարումների վրա, մոտ 19,7 միլիոն մարդու համար ամբողջ երկրում:
Սխալի հայտնաբերման կապակցությամբ կառավարությունն անգամ սկսել է վերանայել 2019 թվականի բյուջեի նախագիծը: Նախարարությունն արդեն պաշտոնապես ներողություն է խնդրել և խոստացել է վճարել այդ միջոցները բոլոր տուժածներին: Ընդ որում, նրանք, ովքեր շահել են սխալների շնորհիվ, չեն վերադարձնելու այդ գումարը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին