«Գրիգոր Նարեկացի» ծննդատանը մահացած նորածնի հայրը դիմել է իրավապահներին
Երևանի «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը հունվարի 10-ին նորածին է մահացել: Panorama.am-ը Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացավ, որ նորածնի մահվան մասին իրավապահներին հայտնել է նորածին երեխայի հայրը:
«Հայրն իրավապահներին ասել է, որ երեխան մահվան մեջ մեղադրում է բժիշկներին։ Այս պահին նորածնի մահվան փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, այլ մանրամասներ չկան»,- ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Մահացած նորածնի ընտանիքն ապրում է Արարատի մարզում: