Քաղաքական 13:15 11/01/2019 Հայաստան

Արա Սաղաթելյան. Հաջորդ աշխատակազմին թողնում ենք մեծ քանակությամբ գույք

«2017-ին ներդրված տնտեսվարման համակարգերը թույլ տվեցին, որ մենք ավելի արդյունավետ օգտագործենք միջոցները 2018-ին»,-խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ  վառելիքի գծով 2018թ-ին ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին, այն պահեստավորվել է 2019 թվականի համար, իսկ ընդհանուր առմամբ, Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։
Սաղաթելյանն ասաց՝  չի ցանկանում թվարկել, բայց թողնում են մեծ քանակությամբ գույք, որ կարող է սպառել հաջորդ աշխատակազմը։

«Երբ ես եկա աշխատակազմի ղեկավար, մենք ունեինք հոսանքի գծով պարտավորություն։ Ես ստիպված էի նախագահի աշխատակազմից ու Կենտրոնական բանկից այստեղ բերել 5-6 տասնյակ օգտագործված համակարգիչներ, որը հիմնարկի կառավարման տեսանկյունից այնքան էլ նորմալ չէ, իսկ այդ համակարգիչները պետք էին»,-նշեց նա։

Լրագրողների դիտարկմանը, թե նախորդ տարիներին ԱԺ աշխատակազմի կողմից միջոցների տնտեսման մասին չեն լսել, Սաղաթելյանն ընդգծեց՝ դեմ է նախորդների կատարած աշխատանքը նսեմացնելու  հաշվին ինքնահաստատվելուն։

«Ես կարող եմ ազնիվ ասել մի բան։ Մենք կանոնակարգել ենք աշխատանքները, խիստ ու պատշաճ անցկացրել ենք բոլոր միջոցառումները ձեռքբերումների գծով, այդ դեպքում լինում է ինչ-որ շահած գումար։ Ֆինանսների նախարարության հետ երկար քննարկումներից հետո մենք ստացանք անհրաժեշտ ծավալի գումարը, նաև ընթացիկ վերանորոգման գումարը։ Արդյունավետ կառավարման արդյունքում մենք տնտեսեցինք»,-նկատեց աշխատակազմի ղեկավարը։
Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, թե տնտեսումը պայմանավորված է հեղափոխությամբ, Սաղաթելյանը հակադարձեց, ԱԺ աշխատակազմը գործում է նաև այս պահին ոի պարտավոր է ապահովել և ուղեկցել խորհրդարանի բնականոն գործունեությունը։

«Ծախսերի հիմնական մասը շենքի պահպանման համար են, անկախ այն բանից, թե քանի մարդ է մտնում շենք ու դուրս գալիս, այդ ծախսերն իրականացվում են։ Երկրորդ խումբը ներկայացուցչական ծախսերն են ու գործուղումները։ Ներկայացուցչականի մասով ես արդեն ասացի, մենք պահեստներում թողնում ենք զգալի ծավալի ապրանք։ Այն ինչ կրճատվել է, արվել է ողջամիտ։ Բայց կան գործուղումներ, որոնք չենք կարող չգնալ, օրինակ, եթե ալարում ես, կամ հիասթափված ես ու որոշում ես չգնալ, ապա այդ քննարկումներում կարող են հակահայկական բազմաթիվ բանաձևեր ընդունվել»,-մանրամասնեց նա։

Որոշ բաներից աշխատակազմը հրաժարվել է, դրա փոխարեն կան ձեռքբերումներ, օրինակ, մամուլի ծառայությունը երբեք չի ունեցել նման տեխնիկական հագեցվածություն։

Սաղաթելյանը նշեց, որ պատգամավորների գույքի խնդիր գոյություն չունի, գույքը պահեստներում է, այն նոր է։

«Գույքի խնդիր կար, երբ ես եկա։ Ես խնդրել, բերել եմ իմ սենյակի գույքն իմ ընկերների գրասենյակներից։ Ընդհանրապես գույք բերելը տվյալ մարդու որոշումն է, քանի որ պետությունը չի կարող գնել իտալական կահույք, քանի որ այն  ձեռք է բերվում տենդերով, որի ընթացքում պետք է գնել ողջամիտ էժանը։ Գույք բերելը եղել է անձի նախասիրությունը, պետությունը չի կարող ապահովել յուրաքաչյուր սենյակում հեռուստացույց, միաժամանակ պետությունը կարող է տալ 40 դրամանոց գրիչ»,-բացատրեց նա։

ԱԺ աշխատակազմն ունի 726 աշխատակից, այդ թվում նաև պատգամավորներն են։ Լրագրողները հարցրեցին՝ արդարացվա՞ծ է  նման թիվը։ Սաղաթելյանը կարծիք հայտնեց՝ կառավարման փիլիսոփայության խնդիր է։

«Ես կարծում եմ, երբ խոսում ենք պետական լուրջ կառույցների աշխատակազմերի մասին, դա համակարգված արտադրություն չէ։  Օրինակ, մեր ղեկավարման օրոք, շատ մարդիկ՝ ոչ միայն ստորաբաժանումների ղեկավարները մնում էին, աշխատում էին նաև աշխատանքային օրվա ավարտից հետո՝ մինչև ժամը յոթը, ութը»,-մանրամասնեց աշխատակազմի ղեկավարը՝ օրինակ բերելով այլ երկրների խորհրդարանները, երբ ուսումնասիրություններն ու հետազոտությունները պատվիրում են այլ կենտրոններին։

Անդրադառնալով զբաղեցրած պաշտոնը թողնելու թեմային՝ Արա Սաղաթելյանը նկատեց.
«Ես համարում եմ, որ մեր երկրում քաղաքական կուլտուրան դեռ չի հասել այն մակարդակին, որ ինչպես Շվեյցարիայում կամ Գերմանիայում, տարբեր թիմերի հետ դու մնաս ու աշխատես  խորհրդարանի աշխատակազմի ղեկավար։ Դու եկել ես հստակ մարդու հետ, հստակ քաղաքական թիմի հետ։ Ես համարում եմ, որ պետք է գնամ այն թիմի հետ, որի հետ եկել եմ և այն ԱԺ նախագահի հետ, որի հետ եկել եմ»,- ասաց Արա Սաղաթելյանը։
ԱԺ աշխատակազմի ղեկավարն ընդգծեց՝ իրենք արել են ամեն ինչ, որպեսզի ԱԺ աշխատակազմը մնա ապաքաղաքական, ինչն այնքան էլ հեշտ չի եղել։

«Ես համարում եմ, որ իմ թիմը և աշխատակազմը ստեղծել են պատշաճ պայմաններ, որ այն մարդը, ով կնշանակվի իմ փոխարեն, ունենա համապատասխան բազա շարունակելու զարգացումը»,-նշեց նա

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:06
Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:56
ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն
Մարտի 23-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն,...
Աղբյուր` Panorama.am
12:46
Հավաքականի ֆուտբոլիստներից ո՞վ է ամենապարտաճանաչը, ամենաքնկոտը, ամենաշատախոսը
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է «Թիմակիցները» հումորային նախագծի 2-րդ մասը: Այս անգամ Հենրիխ Մխիթարյան, Յուրա...
Աղբյուր` Panorama.am
12:35
Այսօրվանից Աստանան պաշտոնապես վերանվանվել է Նուր-Սուլթան
Նաև կոչ է արվել հուշարձան կանգնեցնել Նազարբաևի պատվին և նրա անունով կոչել շրջանային քաղաքների կենտրոնական փողոցները:
Աղբյուր` Panorama.am
12:27
Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստներից ո՞վ է ամենաշատակերը, ամենակատակասերն ու ամենաթիթիզը
ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է նոր, հետաքրքիր նախագիծ ընտրանու ֆուտբոլիստների մասնակցությամբ: Հաղորդման ընթացքում խոսվել է...
Աղբյուր` Panorama.am
12:18
Բանակը մանկապարտեզ չի, ոչ էլ բողոքի հրապարակ. սոցիոլոգ
Բանակը մանկապարտեզ չի, ոչ էլ բողոքի հրապարակ ու բանակում ցանկացած շեղվող վարքի դրսևորում վտանգավոր է, ինչպես նաև պատժելի: Այս մասին ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:06
Մարության. «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզելու պրոցեսի մեջ ենք
«Եթե ուղղակի խզենք, մեծ տուգանքներ, տույժեր կլինի քաղաքի վրա։ Իրավունք չենք վերապահում ուղղակի խզենք»։
Աղբյուր` Panorama.am
11:59
Յուրաքանչյուր քաղաքացի առավել ոգևորությամբ և սրտացավությամբ պետք է մոտենա համապետական շաբաթօրյակին
Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական  ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Սյունիքում Իրանի քաղաքացու մեքենան գլորվել է ձորը
Մարտի 23-ին, ժամը 07:54-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
11:40
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը սեփական տանիքը կունենա
«Մի պարկուճ կա, որի մեջ կա Սոս Սարգսյանից մի մասունք։ Այս խորհուրդը, միտքը կամփոփենք հիմքի մեջ»։
Աղբյուր` Panorama.am
11:33
Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել և պատժվել են. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, ըստ...
Աղբյուր` Panorama.am
11:26
Հալեպում վերածնվում է փոքր մասնավոր բիզնեսը
Սիրիայի իշխանություններն ակտիվորեն աջակցում են ձեռնարկատերերին՝ տրամադրելով հարկային արտոնություններ և ցածր տոկոսադրույքով վարկեր։
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրվա գրառումը՝ ֆեյսբուքում
Իսկ դուք առաջարկեք ձերը։
Աղբյուր` Panorama.am
10:57
Փաշինյան. Քաղաքացու օրվա հետ կապված քննադատություն կա, հա՞
ՀՀ կառավարության որոշմամբ՝  ապրիլի վերջին շաբաթ օրը  սահմանվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Լրագրողները հետաքրքրվեցին...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հենրիխ Մխիթարյան. Պատրա՞ստ եք աջակցել մեզ
Այսօր կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի հավաքականի կազմում Բոսնիա և...
Աղբյուր` Panorama.am
10:42
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին՝ Մոսուլում տեղի ունեցած ողբերգական միջադեպի...
Աղբյուր` Panorama.am
10:36
Գյուլբուդաղյանց. Կփորձենք քիչ սխալվել և մեր շանսերն օգտագործել
Այսօր կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
10:26
Համապետական շաբաթօրյակ է
Այսօր Հայաստանի ողջ տարածքում, 10 մարզերում, շուրջ 500 համայնքներում և մայրաքաղաք Երևանում անցկացվում է այս տարվա առաջին շաբաթօրյակը։ Օրեր...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը այցելել է ադրբեջանցի սահմանախախտին
Մարտի 22-ին, Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն...
Աղբյուր` Panorama.am
10:15
«Ժողովուրդ». Ինչով է ավարտվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ երկու դատավորների պայքարը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը,...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Հրապարակ». «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Նաիրի» ԲԿ-ում  բուժվող գեներալ Մանվելը կրկին տեղափոխվել է «Երևան»...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Ժամանակ». ՊԵԿ շարքային աշխատողների համար այլևս պարգևատրումներ չեն լինի, պարզվում է ավտոբուսների մեջ խոսելն է պատճառը
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում պարգևավճարների մասով բարձրացված աղմուկից հետո...
Աղբյուր` Panorama.am
10:04
«Ժամանակ». Ինչ նպատակով է Հակոբ Արշակյանը վետո դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Երզնկյանը մտադրություն է ունեցել հեռահաղորդակցության և կապի...
Աղբյուր` Panorama.am
10:02
«Փաստ». Միլիոններ՝ ընդամենը մի քանի ամսվա ճանապարհի շինարարության համար
«Փաստ» թերթը գրում է. «Անցած տարի անմխիթար և բառացիորեն քանդված վիճակում էր գտնվում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհը և...
Աղբյուր` Panorama.am
09:59
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը չի հիասթափվել. դարձել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր հիմնի հետ կապված աշխատանքն ի՞նչ վիճակում է՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Փաստ». Լարված են Ռուբեն Ռուբինյանի և Արման Եղոյանի հարաբերությունները
«Փաստ» թերթը գրում է. «Նոր ձևավորված խորհրդարանում ամեն ինչ չէ, որ «հալած յուղի» նման է գնում. մասնավորաբար, այն...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Հրապարակ». Փորձառուները հեռացան՝ տեղը զիջելով երիտասարդին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ իրենց զբաղեցրած պաշտոններից երեկ ազատվեցին ՀՀ արդարադատության նախարարի...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Ժողովուրդ». Ինչու են դանդաղել հարկային հավաքագրման տեմպերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հարկային հավաքագրման տեմպերը որոշակի դանդաղել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ...
Աղբյուր` Panorama.am
09:43
Այս ժամի դրությամբ.կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների հիշատակության օրն է
Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետ, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետ, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետներ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կարեն Քոչարյան. Ես Փաշինյանից ուզում եմ լսել ոչ թե պռավալների, այլ ձեռքբերումների մասին
15:35 21/03/2019

Կարեն Քոչարյան. Ես Փաշինյանից ուզում եմ լսել ոչ թե պռավալների, այլ ձեռքբերումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}