Մշակույթ 15:17 11/01/2019 Հայաստան

Մշակութային ծանոթություն ԱԻՆ-ի միջոցով

Անցած տարվա դեկտեմբերի 28-ին լրացել էր  Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանի պայմանագրի ժամկետը։ Մշակույթի նախարարի պաշտոնակատարի որոշմամբ թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի՝ Լիլիթ Փալանջյան։

Հունվարի 9-ին մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը Լիլիթ Փալանջյանի հետ գնացել է թատրոն՝  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատակիցների հետ ծանոթացնելու, սակայն նրանք դռները փակ են գտել։ Կանչել են արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների՝ դուռը բացելու համար։

Panorama.am-ը  հետաքրքրվեց Լիլիթ Փալանջյանից՝ արդյո՞ք առանց ԱԻՆ աշխատակիցների օգնության հնարավոր չէր դուռը բացել, արդյո՞ք շենքում պահակ չի եղել։ Նա ասաց, որ շենքում որևէ մեկը չի եղել, ոչ էլ պահակ, իսկ իրենք գնացել էին, որպեսզի փոխնախարարն իրեն ներկայացներ թատրոնի աշխատակազմին։

Լիլիթ Փալանջյանն ասաց, որ մինչև այժմ ծանոթացել է ընդամենը 6 երիտասարդ դերասանների  հետ, չգիտի էլ՝ արդյոք այդ թատրոնում են աշխատում, թե ոչ, որովհետև չունի անվանական  հաստիքացուցակ։

«Երևի պետք է հաշվապահը տա, ինչպես հասկացա՝ գործավար չի եղել։ Սպասում եմ, որ ինչ-որ մեկը դա փոխանցի։ Հաշվապահն ասում է,  որ ինքը  երկկողմանի թոքաբորբ ունի, պառկած է, չգիտեմ, ինչքանով է դա իրականություն, համենայնդեպս իր ասելով այդպես է, չի կարող գալ մինչև երկուշաբթի։ Նախարարությունում կա հաստիքացուցակ, բայց անվանական հաստիքացուցակ չկա, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում»,-  նշեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Նախկին տնօրենի հետ ծանոթացել է «Վայբերով», երբ դերասաններից մեկին էր զանգել, ասել է, որ ուզում է ծանոթանալ իր հետ։ Գայանե Կարապետյանն ասել է, որ ԱՄՆ-ում է։
Լ. Փալանջյանը մինչև այժմ չի ստացել նաև թատրոնի կնիքը. «Մինչև օրս ոչինչ չեմ ստացել։ Առ այսօր ոչինչ չունեմ»։

Լ. Փալանջյանը այս թատրոնի դերասաններից չէ, մանուկ հասակում թատրոնում պարել է։ Նա ավարտել է Պարարվեստի պետական քոլեջը, որակավորումը՝ բալետի դերասան, աշխատում է օպերային թատրոնում որպես բալետի դերասան, Պարարվեստի պետական քոլեջում որպես դասական պարի ուսուցիչ, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում որպես դասական պարի դասախոս։

Նա նշանակվել է  վեց ամիս ժամկետով։ Ասաց, որ մասնկացելու է թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին։ Ինչ վերաբերում է ծրագրերին, Լ. Փալանջյանն ասաց, որ վաղ է խոսել դրա մասին, քանի որ նախ պետք է հասկանա, թե ինչ կա թատրոնում։

«Շատ ծրագրեր ունեմ, լուրջ բաներ եմ մտածում։ Թատրոնն իրականում բալետային ուղղվածություն պետք է ունենար, դրա համար է ստեղծվել, հետո ուղղվածությունը փոխվել է, պետք է այդ ամեն ինչը հասկանալ»,- նշեց նա։

Ինչն է տարօրինակ այս ամենում՝ ոչ փակ դռները, ոչ նույնիսկ ԱԻՆ-ը։ Այլ այն, որ մշակույթի նախարարը իրեն իրավունք է վերապահել ինչ-ինչ «նոր քաղաքականություն որդեգրել».այն է՝ «Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականության՝ բոլոր ՊՈԱԿ-ներում մինչ այժմ նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները նոր անձիք են, սակայն սա չի նշանակում, որ նախկին տնօրեններն այլևս իրավունք չունեն մասնակցելու հայտարարված մրցույթին»։

Իսկ ինչու է մշակույթի նախարարը անում նշանակումներ, եթե միևնույն է՝ պետք է մրցույթ լինի։ Թող մնային հին տնօրենները՝ առանց պայմանագրերը նորացնելու, որպես ժամանակավոր պաշտոնակատար, մրցույթ հայտարարեին։

Այս ամենը նշանակում է ընդամենը մի բան՝ թեպետ նախկին տնօրենները «իրավունք ունեն» մասնակցելու նոր մրցույթին, նախարարի պաշտոնակատարը շատ թափանցիկ ակնարկում է, որ նրանք չպիտի ընտրվեն նոր մրցույթում։

Ելնելով մշակույթի որդեգրած «նոր քաղաքականությունից»՝ հարկ էր Մակունցին հանել իր պաշտոնից նոր ԱԺ-ի ձևավորման օրից։ Նշանակել որևէ մեկին, ու Մակունցին ասել՝ դա չի նշանակում, թե դու չես կարող նորից նախարար դառնալ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:18
Բանակը մանկապարտեզ չի, ոչ էլ բողոքի հրապարակ. սոցիոլոգ
Բանակը մանկապարտեզ չի, ոչ էլ բողոքի հրապարակ ու բանակում ցանկացած շեղվող վարքի դրսևորում վտանգավոր է, ինչպես նաև պատժելի: Այս մասին ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:06
Մարության. «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզելու պրոցեսի մեջ ենք
«Եթե ուղղակի խզենք, մեծ տուգանքներ, տույժեր կլինի քաղաքի վրա։ Իրավունք չենք վերապահում ուղղակի խզենք»։
Աղբյուր` Panorama.am
11:59
Յուրաքանչյուր քաղաքացի առավել ոգևորությամբ և սրտացավությամբ պետք է մոտենա համապետական շաբաթօրյակին
Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական  ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Սյունիքում Իրանի քաղաքացու մեքենան գլորվել է ձորը
Մարտի 23-ին, ժամը 07:54-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
11:40
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը սեփական տանիքը կունենա
«Մի պարկուճ կա, որի մեջ կա Սոս Սարգսյանից մի մասունք։ Այս խորհուրդը, միտքը կամփոփենք հիմքի մեջ»։
Աղբյուր` Panorama.am
11:33
Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել և պատժվել են. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, ըստ...
Աղբյուր` Panorama.am
11:26
Հալեպում վերածնվում է փոքր մասնավոր բիզնեսը
Սիրիայի իշխանություններն ակտիվորեն աջակցում են ձեռնարկատերերին՝ տրամադրելով հարկային արտոնություններ և ցածր տոկոսադրույքով վարկեր։
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրվա գրառումը՝ ֆեյսբուքում
Իսկ դուք առաջարկեք ձերը։
Աղբյուր` Panorama.am
10:57
Փաշինյան. Քաղաքացու օրվա հետ կապված քննադատություն կա, հա՞
ՀՀ կառավարության որոշմամբ՝  ապրիլի վերջին շաբաթ օրը  սահմանվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Լրագրողները հետաքրքրվեցին...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հենրիխ Մխիթարյան. Պատրա՞ստ եք աջակցել մեզ
Այսօր կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի հավաքականի կազմում Բոսնիա և...
Աղբյուր` Panorama.am
10:42
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին՝ Մոսուլում տեղի ունեցած ողբերգական միջադեպի...
Աղբյուր` Panorama.am
10:36
Գյուլբուդաղյանց. Կփորձենք քիչ սխալվել և մեր շանսերն օգտագործել
Այսօր կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
10:26
Համապետական շաբաթօրյակ է
Այսօր Հայաստանի ողջ տարածքում, 10 մարզերում, շուրջ 500 համայնքներում և մայրաքաղաք Երևանում անցկացվում է այս տարվա առաջին շաբաթօրյակը։ Օրեր...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը այցելել է ադրբեջանցի սահմանախախտին
Մարտի 22-ին, Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն...
Աղբյուր` Panorama.am
10:15
«Ժողովուրդ». Ինչով է ավարտվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ երկու դատավորների պայքարը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը,...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Հրապարակ». «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Նաիրի» ԲԿ-ում  բուժվող գեներալ Մանվելը կրկին տեղափոխվել է «Երևան»...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Ժամանակ». ՊԵԿ շարքային աշխատողների համար այլևս պարգևատրումներ չեն լինի, պարզվում է ավտոբուսների մեջ խոսելն է պատճառը
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում պարգևավճարների մասով բարձրացված աղմուկից հետո...
Աղբյուր` Panorama.am
10:04
«Ժամանակ». Ինչ նպատակով է Հակոբ Արշակյանը վետո դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Երզնկյանը մտադրություն է ունեցել հեռահաղորդակցության և կապի...
Աղբյուր` Panorama.am
10:02
«Փաստ». Միլիոններ՝ ընդամենը մի քանի ամսվա ճանապարհի շինարարության համար
«Փաստ» թերթը գրում է. «Անցած տարի անմխիթար և բառացիորեն քանդված վիճակում էր գտնվում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհը և...
Աղբյուր` Panorama.am
09:59
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը չի հիասթափվել. դարձել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր հիմնի հետ կապված աշխատանքն ի՞նչ վիճակում է՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Փաստ». Լարված են Ռուբեն Ռուբինյանի և Արման Եղոյանի հարաբերությունները
«Փաստ» թերթը գրում է. «Նոր ձևավորված խորհրդարանում ամեն ինչ չէ, որ «հալած յուղի» նման է գնում. մասնավորաբար, այն...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Հրապարակ». Փորձառուները հեռացան՝ տեղը զիջելով երիտասարդին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ իրենց զբաղեցրած պաշտոններից երեկ ազատվեցին ՀՀ արդարադատության նախարարի...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Ժողովուրդ». Ինչու են դանդաղել հարկային հավաքագրման տեմպերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հարկային հավաքագրման տեմպերը որոշակի դանդաղել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ...
Աղբյուր` Panorama.am
09:43
Այս ժամի դրությամբ.կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների հիշատակության օրն է
Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետ, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետ, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետներ
Աղբյուր` Panorama.am
09:23
Մեծ փոփոխություններ՝ Հոլիվուդում
Disney-ը փակում է «Սատանան կրում է Prada» ֆիլմի արտադրողին ։
Աղբյուր` Panorama.am
09:11
Բրիտանացի թափառաշրջիկները մեկ օրում վաստակում են 800 դոլար
Նրանցից մեկը Լոնդոնում բնակարանի սեփականատեր է, մյուսը՝ Դատֆորդում։
Աղբյուր` Panorama.am
09:02
Կվերանորոգվի Վահան Տերյանի տուն-թանգարանը
Նինոծմինդայի շրջանային բյուջեից 10 000 լարի է հատկացվել Գանձայում Վահան Տերյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքների համար: Jnews-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Իտալացի Ճարտարապետ.Կյանքի որակի տարբերությունները Հայաստանի տարածաշրջաններում ակնհայտ են
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ընդունել է «Իտալիայի ճարտարապետների, նախագծողների, լանդշաֆտային ճարտարապետների և...
Աղբյուր` Panorama.am
20:44
Արցախում մտադիր են փոխել ընտրական օրենսգիրքը
Արցախի Հանրապետության ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  լսել և քննարկել են  Արդարադատության նախարար Արարատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կարեն Քոչարյան. Ես Փաշինյանից ուզում եմ լսել ոչ թե պռավալների, այլ ձեռքբերումների մասին
15:35 21/03/2019

Կարեն Քոչարյան. Ես Փաշինյանից ուզում եմ լսել ոչ թե պռավալների, այլ ձեռքբերումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}