Հասարակություն 15:02 11/01/2019 Հայաստան

Էժան ու անորակ աշխատուժից տուժելու է տնտեսությունը. քննարկում՝ հնդիկների թեմայով

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հնդկաստանի  քաղաքացիների մուտքը  Հայաստան աճել է: Ինչպես այսօր «Միգրացիայի հնդկական թնջուկը. նոր հնարավորություն տնտեսության համա՞ր, թե՞ մարտահրավեր աշխատաշուկային» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, 2018 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստան է մուտք գործել Հնդկաստանի 21068 քաղաքացի, որոնցից 18095 դուրս է եկել երկրից։

Ինչ վերաբերում է կացության կարգավիճակ ստացած Հնդկաստանի քաղաքացիներին, նա  հայտնեց, որ Հայաստանում մնացած  2966  քաղաքացուց կացության կարգավիճակ ունի 2000-ը, որոնց մեծ մասը՝ 1000-ից ավելին, կացության կարգավիճակ է ստացել կրթության հիմքով, իսկ 800-ը՝ աշխատանքի հիմքով:

«Մնացածի մասով չենք կարող պնդել, որ անկանոն միգրանտներ են, քանի որ նրանք կարող են ունենալ վավեր վիզաներ»,- նշեց Արմեն Ղազարյանը:

Նա միաժամանակ ասաց, որ եթե համեմատում են նախորդ տարիների հետ, ապա կացության կարգավիճակ ստացած հնդիկների թիվը 2018թ-ին  աճել է: Ըստ վիճակագրության՝ 2016 թ-ին կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի 1086 քաղաքացի, 2017թ-ին՝ 938 քաղաքացի:

Միգրացիոն ծառայության պետը նշեց, որ Հայաստան մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թվի աճը առաջին հերթին պայմանավորված է վիզային  քաղաքականությամբ։

Ըստ նրա՝ նախատեսվում են վիզային կարգավորումներ, բայց ցանկացած կարգավորման հիմքում՝ այդ թվում նաև վիզայի ազատականացման դեպքում, ընկած է ազգային խտրականության բացառման սկզբունքը։

«ՀՀ-ն ունի միգրացիոն քաղաքականության 2017-2022 ռազմավարություն, սակայն մշակված  ռազմավարության հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանը էմիգրացիայի` արտագաղթի երկիր է, դրա համար մենք հիմա քայլեր ենք ձեռնարկում՝ ունենալու իմիգրացիայի` ներգաղթի քաղաքականություն»,-ասաց Արմեն Ղազարյանը:

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ պետք է քվոտավորում լինի ներգաղթյալ քաղաքացիների մեջ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետությունների հոսքի համար փորձադաշտ կամ թիրախ: Միաժամանակ նա ասաց, որ Հայաստանը պետք է բաց լինի միգրացիայի համար, ինչի արդյունքում քսենոֆոբիան կնվազի:

«Հնդկաստանի ընդամենը 3000 քաղաքացի է մնացել Հայաստանում, բայց նման բացասական զգացողություն է առաջացնում, ինչը նշանակում է, որ քսենոֆոբիայի շեմը պիտի նվազեցվի:  Եթե մենք պլանավորում ենք ունենալ 4-5 մլն բնակչություն, չպետք է վախենանք, որ դրա 10 տոկոսը կարող են լինել այլազգիներ: Նաև Սփյուքի շատ հայեր կրոնական այլ դավանանքի են հարում: Մենք պետք է կարողանանք հանդուրժող լինել»,- ընդգծեց նա:

Փորձագետ Հայկ Բալանյանն անդրադառնալով տնտեսական հետևանքներին՝ նշեց, որ Հայաստանում տարիներ շարունակ ներդրումների քանակը նվազում է, իսկ դա նշանակում է՝  մենք չունենք տնտեսական այնպիսի աճ, որը պահանջում է հավելյալ աշխատուժ:

«Հնդկաստանում 200 միլիոնից ավելի մարդ կա, որոնք օրական 1 դոլար եկամուտ ունեն: Հնդկաստանի կառավարությունը խրախուսում է բնակչության արտահանումը, տարեկան 3 մլն մարդ դուրս է գալիս երկրից,  ինչը խթանում է նաև հնդկական արտադրանքի արտահանմանը: Սոցիալական խնդիրներն այնտեղ մեծ են: Մեր պարագայում էժան աշխատուժի մուտքը շուկա կանգնեցնելու է տեխնոլոգիական զարգացումը: Մեզ մոտ տեխնոլոգիաները զարգացել և հասել են մի փուլի, երբ պետք է հաջորդ քայլն անել, ինչին կարող է խանգարել էժան ու անորակ աշխատուժը»,-ասաց նա:

Ըստ փորձագետի՝  էժան աշխատուժից տուժելու է մեր տնտեսությունը, երկիրը, քանի որ մեր որակյալ կադրերը  բարձր աշխատավարձով աշխատանքը գտնելու նպատակով կգնան Ռուսաստան: 

«Այսինքն՝ դու աշխատանքի ես վերցնում այլ երկրների էժան աշխատուժին, որոնք իրենց երկրում ամենացածր աշխատավարձն են ստացել, փոխարենն արտահանում  ես քո սեփական երկրի բնակչությունը և կորցնում մարդկային կապիտալը»,- ընդգծեց Հայկ Բալանյանը՝ հավելելով, որ խնդրի լուծման համար պետք է լուրջ փոփոխություններ կատարվեն վիզայի տրամադրման գործըընթացներում:

Ազգագրագետ, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն անդրադառնալով վերջին շրջանում հանրության շրջանում ակտիվացած դժգոհությանը՝ հնդիկների հոսքի հետ կապված՝ նշեց, որ մենք սովոր չենք ապրել օտարի հետ, քանի որ մշտապես ապրել ենք մոնոէթնիկ տարածքում։

Ազգագրագետն ասաց, որ  դրանում մեծ դեր ունի խորհրդային շրջանը, քանի որ խորհրդային միության երկրների ժողովուրդներին բնորոշ էր այն ընկալումը, որ իրենք աշխարհի ամենազարգացած երկրներից մեկի քաղաքացիներն են, իսկ մյուսները հետամնաց են:

«Այդ հետքը կա մեր մեջ: Երկրորդը մոնոէթնիկության հետևանքն է, որը ևս ձևավորվել է խորհրդային տարիներին, ուստի մենք սովոր չենք մեր կողքին տեսնել այլ ազգերի: Այսինքն՝ մենք սովոր չենք օտարի հետ ապրել: Հայերը Հայաստանը պատկերացրել են որպես մի պետություն, որտեղ պետք է ապրեն հայերը, քանի դա հայերի հայրենիքն է: Այո, երկիրը պետք է ունենա իր քաղաքականությունը, բայց հասարակությունը այլատյաց  չպետք է լինի»,- նշեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:22
Փաշինյան-Ալիև հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ
Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են կառավարության...
Աղբյուր` Panorama.am
20:35
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Բրազիլիայի նախագահ Ժաիր...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Օսկարի» հավակնորդները
«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» համար պայքարում է 8 ֆիլմ։
Աղբյուր` Panorama.am
20:24
Ճանապարհների վիճակը՝ 20։00-ի դրությամբ
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Աղբյուր` Panorama.am
20:21
Եվրահանձնաժողովը MasterCard-ին տուգանել է 570 մլն եվրոյի չափով
Եվրոպական հանձնաժողովը 570,57 մլն եվրոյի չափով տուգանել է ԱՄՆ-ում գործող Mastercard միջազգային վճարային համակարգին` ԵՄ-ում  անկանխիկ...
Աղբյուր` Panorama.am
20:19
Յագլանդ․ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելը չհանգեցրեց Ուկրաինային Ղրիմի վերադարձին
«ԵԽԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելը չհանգեցրեց Ուկրաինային Ղրիմի վերադարձին ու չբարելավեց մարդու...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԵԽ գլխավոր քարտուղար․ «Ես ոչ մի միջոց չունեմ ադրբեջանցի փախստականների հարցը լուծելու համար»
«Ես չունեմ ոչ մի միջոց լուծելու ադրբեջանցի փախստականների խնդիրը»,-այսօր ԵԽԽՎ-ում ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի մեղադրանքին, թե 10...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արարատ Միրզոյան. Դժվար է բանակցել մի կողմի հետ, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:05
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն
Հանդիպումը կկայանա Դավոսում։
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիմոշենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում
Ավելի վաղ Տիմոշենկոն հայտարարել էր, որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ դուրս կգա ընտրությունների երկրորդ փուլ։
Աղբյուր` Panorama.am
19:42
Այսօրվա դրությամբ սուր շնչառական գանգատներով 514 երեխա կա գրանցված
Վերջին օրերին սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ կայուն: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Կրակոցներ՝ Սուրենավանում
Երեք անձ ձեռքի և ոտքի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Աղբյուր` Panorama.am
19:22
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային
Այսօր, Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, Հայաստանի գրողների միության շենքում, «Հայփոստ» ՓԲԸ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:13
ABBA –ի նոր երգերը կթողարկվեն մինչև տարեվերջ
Բեննի Անդերսոնը նաև ասել է, որ հնարավոր է խումբը ևս մեկ անգամ միավորվի երրորդ երգը ձայնագրելու համար։
Աղբյուր` Panorama.am
19:02
Ռոնադլուն դատարանից հեռացել է ժպիտը դեմքին
Նա ժամանակ է գտել և ստորագրություններ է բաժանել դատարանի մոտ հավաքված երկրպագուներին։
Աղբյուր` Panorama.am
18:53
Լաթաքիայում մեքենա է պայթել
Անվտանգության ուժերին հաջողվել է վնասազերծել ևս մեկ պայթուցիկ։
Աղբյուր` Panorama.am
18:41
Զրույց առանց սուրճի ու հրապարակման
Ինչ վերաբերում է ապագա քաղաքականությանը, հիշենենք, որ օրինակ խաղաղապահների գնալու մասին սովորաբար նախօրոք էր ասվում, հրաժեշտ էր լինում։
Աղբյուր` Panorama.am
18:35
Կոռուպցիոն դրսևորումներ՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
ԱԱԾ-ն «հագցնում է» պատգամավորներին
Վերջերս ակտիվ ու սրամտորեն քննարկվում էր կանաչավուն, միանման, անվանական բաճկոնակները, որոնք կրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային...
Աղբյուր` Panorama.am
18:22
ՎԶԵԲ նախագահը մարտին նախատեսում է այցելել Հայաստան
«ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և տնտեսական զարգացման օրակարգի համար՝ մասնավոր հատվածի...
Աղբյուր` Panorama.am
18:11
Կենդանիների տուրքի մասին. Ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են
Կամ էլ հրահրողներ ու քաղաքական ուղղորդողներ կան
Աղբյուր` Panorama.am
18:00
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է ՔԿՀ
Փաստաբանի խոսքով, սա ամենաճիշտ լուծումը չէր թեկուզ վարույթն իրականացնող մարմնի համար։
Աղբյուր` Panorama.am
17:51
Փաստաբան պատգամավորների արտոնագրերը կասեցվել են
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.01.2019 թվականի նիստում պատգամավորի ներկայացուցչական մանդատ ստացած փաստաբանների փաստաբանական գործունեության...
Աղբյուր` Panorama.am
17:42
Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-եգիպտական փոխշահավետ գործակցությունը շարունակական կլինի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյան. Պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի մեկնարկից հինգ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովի մասնակիցներին ու հյուրերին։ Այն կառավարության...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ֆինլանդիայի ԱԳ նախարար․ Ռուսաստանը չի կարող հրաժարվել իր ֆինանսական պարտավորություններից
«Մեզ անհրաժեշտ է կանոնների վրա հիմնված բազմակողմ համագործակցություն՝ կանխելու անկայությունն ու հակամարտությունները, և Եվրոպայի խորհուրդը...
Աղբյուր` Panorama.am
17:22
Հայ ըմբիշների ուրախ մարզումը՝ Ծաղկաձորում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որին մասնակցում են նաև Մաքսիմ Մանուկյանն ու...
Աղբյուր` Panorama.am
17:15
Գերմանիայի ներքին հետախուզությունում բարձր պաշտոն է ստացել ազգությամբ թուրքը
Ազգությամբ թուրք Սինան Սելենը նշանակվել է Գերմանիայի ներքին հետախուզության պետի տեղակալի պաշտոնում: Սա առաջին դեպքն է, երբ հետախուզության...
Աղբյուր` Panorama.am
17:08
Աշոտ Բարսեղյան. «Արմավիրն» իր խաղով մեզ մտածելու տեղիք տվեց»
Մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվող «Գանձասար-Կապանը» ստուգողական խաղում երեկ 1:3 հաշվով զիջել էր ռուսական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի
15:08 22/01/2019

Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}