ՌԴ-ում բնակվող ուկրաինացիները ստիպված կլինեն քվեարկել իրենց հայրենիքում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ «Ուկրաինայի քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով» ՌԴ-ում 5 ընտրատեղամասեր փակվել են։ Կառույցը Ռուսաստանում բնակվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ընտրել գրանցման վայրում, գրում է «Գազետա.ռու»-ն։
Պարզաբանվում է, որ նախագահական ընտրությունների քվեարկության օրը՝ մարտի 31-ին, չեն բացվի Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատանը, Դոնի Ռոստովում և Սանկտ Պետերբուրգում տեղակայված գլխավոր հյուպատոսարաններում, ինչպես նաև Եկատիրինբուրգում և Նովոսիբիրսկում գտնվող հյուպատոսարաններում գործող ընտրատեղամասերը։
Գերատեսչությունն արտասահանում բնակվող ուկրաինացիներին նաև խորհուրդ է տվել նախապես լուծել ընտրացուցակներում իրենց անունները ներառելու հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ