Ամերիկացի բասկետբոլիստը կխաղա «Ուրարտու» թիմում
Ամերիկացի բասկետբոլիստ Արբեն Կամաժն այս մրցաշրջանում իր ելույթները կշարունակի Ա լիգայում հանդես եկող «Ուրարտու Վիվառո» ակումբի կազմում: Մինչ այդ Կամաժը ներկայացնում էր ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես եկող Կոլումբոսի պետական համալսարանի բասկետբոլային թիմը:
Հիշեցնենք, որ «Ուրարտու Վիվառոյի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 13-ին, ժամը՝ 19:00-ին, «Միկա» մարզադահլիճում, որտեղ ուժերը կչափի «Արցախի» հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ