Փարիզի կենտրոնում պայթյունից տուժել է առնվազն 20 մարդ
Փարիզի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 20 մարդ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, France Info-ին հայտնել են իրավապահ մարմիններից։ Պայթյունը որոտացել է այսօր առավոտյան Թրեվիզ և Սենտ-Սեսիլ փողոցների անկյունի շենքում՝ հացի խանութում։ Նշվում է, որ պայթյունը կապ չունի «դեղին բաճկոնների» ակցիաների հետ, որոնք պետք է տեղի ունենան այսօր։
Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու փրկարարները։ Ենթադրվում է, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին