Իսրայելական կործանիչները հարվածել են Դամասկոսի օդանավակայանի շրջակայքին
Իսրայելական կործանիչները երեկ գիշերը հերթական անգամ հրթիռներ են արձակել Դամասկոսի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է «Արևելքը»։
Աղբյուրը նշում է, որ շուրջ 10 հրթիռ ընկել է Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջակայքում։ Սիրիայի հակաօդային պաշտպանական ուժերը հակադարձել են Իսրայելին։
Նախնական տվյալների համաձայն՝ իսրայելական կործանիչների թիրախը եղել է «Հզբոլլահ»-ին պատկանող զինապահեստներից մեկը։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ Սիրիայի պատերազմի սկսվելուց ի վեր՝ Իսրայելը մի քանի նման հարձակում է գործել Դամասկոսի և հատկապես Դամասկոսում «Հզբոլլահ»-ի դիրքերի ուղղությամբ կամ սիրիական բանակի տարբեր զորամասերի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում