Ձյան առատ տեղումները քաոս են առաջացրել Եվրոպայում
Եվրոպական երկրներում ուժեղ ձյուն է, մի քանի օրում մոտ երկու տասնյակ մարդ է մահացել։ Ավստրիայի և Գերմանիայի լեռնային շրջաններում տեղումների քանակը հասել է բնական աղետի մասշտաբների։
Եվրանյուզի հաղորդմամբ, լեռնային մի շարք հանգստավայրեր ստիպված ժամանակավոր փակվել է մինչև եղանակային պայմանների բարելավումը։ Որոշ վայրերում ձյան բարձրությունը հասել է երկու մետրի։ Դրա հետևանքով ճանապարհներին շարժվելը դժվարացել է, որոշ բնակավայրերը կտրվել են արտաքին աշխարհի հետ կապից։ Ճանապարհների մաքրման համար դուրս է բերվել մեծ քանակությամբ հատուկ տեխնիկա, բայց այն ուղղակի բավարար չէ։
Ֆրանկֆուրտում գտնվող Գերմանիայի ամենամեծ օդանավակայանում եղանակային պատ պայմանների պատճառով շուրջ 200 չվերթ հետաձգվել է։