Պարոն Փաշինյան, ամոթ ձեզ, ձեր կառավարությանը. ցուցարար
Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ պայքարող, Երևան-Էջմիածին ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը՝ Գագիկ Իսրայելյանը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կոչ արեց կատարել տված խոստումները։
«Հայաստանում ոնց կար կոռումպացված դատական համակարգ, նույնն էլ մնացել է։ Փուչիկը տրաքել է, դատավորն ինչ ուզում անում է, դատախազն ինչ ուզում անում է, պարոն Փաշինյան, զարթնեք, ինչ խոսք եք տվել, ձեր խոստումները կատարեք, հիսուն հատ նամակ եմ գրել, մի հատ բավարար պատասխան չեմ ստացել, ամոթ ձեզ, ձեր կառավարությանը», - ասաց նա։
Հիշեցնենք, որ ժամը 16։30-ին ցուցարարները բացեցին ճանապարհը, իսկ երկուշաբթի կրկին կհավաքվեն։
Հարակից հրապարակումներ`
- Քաշքշոց ոստիկանների ու Մանվել Գրիգորյանի կալանքը պահանջող ակտիվիստների միջև
- Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները կրկին հավաքվել են
- Դատախազություն. Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
- Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա թքել են ու հեղուկ շփել
- Վերաքննիչ դատարանի մոտ ցուցարարները պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին
- Մանվել Գրիգորյանը չզրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
- Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է