Թրամփը հայտարարել է «կես դարում առաջին» անգամ ԱՄՆ-ում դեղերի գների նվազեցման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2018 թվականին Միացյալ Նահանգներում դեղորայքի գները նվազել են կես դարվա մեջ առաջին անգամ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Թրամփը նշել է, որ իր նախագահության առաջին 19 ամիսների ընթացքում ամերիկացիները դեղատոմսով վաճառվող դեղերից տնտեսել են 26 մլրդ դոլար:
«Առավել մատչելի, չպատենտավորված դեղորայքը շուկա դուրս բերելու մեր քաղաքականությունը գործում է»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ