2019-ին Մոսկվայի փողոցներում դեմքերը ճանաչող համակարգով տեսախցիկներ կտեղադրվեն
2019 թվականին Մոսկվայի փողոցներում կհայտնվեն դեմքերը ճանաչելու համակարգով օժտված հսկիչ տեսախցիկներ: Ներկայումս նման տեսախցիկներ տեղադրված են միայն մետրոպոլիտենում։ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«2018թվականին քաղաքի տեսահսկման համակարգին ենք միացրել ավելի քան 7 հազար տեսախցիկ: Այսօրվա դրությամբ կա ավելի 167 հազար տեսախցիկ, որոնք տեղադրված են բակերում, շքամուտքերում, այգիներում, դպրոցներում, պոլիկլինիկաներում, առևտրի և շինարարության շինություններում ու այլ հանրային վայրերում»,- «Վկոնտակտե»-ի իր պաշտոնական էջում գրել է Սոբյանինը:
Նա նկատել , որ դեմքերը ճանաչող համակարգը նպատակ ունի հայտնաբերել հանցագործներին:
«Դա զիլ կլինի. հանցագործները Մոսկվայից հեռու կմնան, նրանք արդեն չեն կարողանա այստեղ թաքնվել»,- ասել է քաղաքապետը:
Նա նաև տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ իրավախախտումների 70 տոկոսի դեպքում հետաքննության ժամանակ օգտագործվում են տեսախցիկների տեսագրությունները: