Խաշը մարսեցիք, անուշ լինի. Աշոտյանը՝ Փաշինյանին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախօրեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
«Վարչապետին մեկդ ասեք, որ խաշի գնալը նորմալ է: Մամուլի կողմից հրապարակումն էլ է նորմալ։
Աննորմալ է՝
•Վարչապետի մակարդակով հարցին անդրադառնալը,
•Մամուլին հաթաթա տալը,
•Հանրապետականի անունից շարունակաբար կախվելը,
•Երկիրը բրախելը,
•Մարդկանց անդադար խաբելը,
Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան։ Անուշ լինի։ Բայց մնացածը դժվար մարսեք, ժամանակի հարց է»,- գրել է Աշոտյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր «Հրապարակ» օրաթերթում «Նոր իշխանությունները ՀՀԿ-ին չեն զիջում» վերնագրով հրապարակմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում