Երկլեզու Մակեդոնիա
Մակեդոնիան դարձել է երկլեզու։ Ուժի մեջ է մտել ալբաներենը երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ ստանալու մասի օրենքը։ Եվրանյուզի հաղորդմամբ, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Տալատ Ջաֆերին։ Մակեդոնիայի բնակչության գրեթե քառորդը էթնիկական ալբանացիներ են։ Մինչ այժմ ալբաներենը համարվում էր պաշտոնական լեզու միայն այն շրջաններում, որտեղ բնակվում են այդ փոքրամասնությունը։
Օրենքին կողմ է եղել 120 պատգամավորից 69-ը։ Ազգայնականների կարծիքով, սա մակեդոնական պետությանը հասցված հերթական հարվածն է։ Ավելի վաղ խորհրդարանը հավանության էր արժանացրել Սահմանադրության փոփոխությունը` երկիրը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանավանելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Մակեդոնիայի խորհրդարանը հաստատել է երկրի անվանափոխությունը
- Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետներն առաջադրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
- Մակեդոնիայի խորհրդարանը վավերացրել է երկրի անվանումը փոխելու համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան