Հասարակություն 18:55 15/01/2019 Հայաստան

Շուշան Դոյդոյան. Ֆեյսբուքը պաշտոնական տեղեկատվության հարթակ պետք չէ դարձնել

Հայաստանցի պաշտոնյաներից շատերն իրենց մամուլի խոսնակներից, տեղեկատվության հետ կապերի վարչություններից, բաժիններից առաջ են ընկնում ու սեփական PR-ով տարված ֆեյսբուքյան էջերում հրապարակում տեղեկություններ։

Իհարկե, քաղաքացիների հետ կապը պահելը  լավ է, բայց այն չպետք է արվի օրենքով սահմանվածի հաշվին։ Պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերում կիսատ-պռատ գրածից բան չհասկանալով կամ ավելի լավ հասկանալու ակնկալիքով, մտնում ես գերատեսչության պաշտոնական կայքը՝ տեղեկանալու, թե ի՞նչ է կատարվել, ի՞նչ են ուզում ասել։ Պարզվում է պաշտոնական կայքում նման ինֆորմացիա չկա, ավելին, օրեր անց էլ չի լինում։

Գրառմանն արձագանքում ես որպես լրագրող,  ԶԼՄ ներկայացուցիչ, փորձում փակագծեր բացել, բայց՝ քար լռություն։ Սոցցանցերում գրառումներ թողնելու, լուսանկարներ հրապարակելու սիրահար պաշտոնյաները շրջանցում են հարցերն ու չեն մեկնաբանում։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը Panorama.am-ի հետ զրույցում փաստեց՝ սոցիալական ցանցը չի կարող պաշտոնյայի համար լինել տեղեկատվություն տրամադրելու առաջին և միակ հարթակը։

«Ֆեյսբուքը պետք է լինի ի լրումն գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակվածի։ Ըստ օրենքի, տեղեկատվություն տրամադրելու առաջին գործիքը գերատեսչությունների պաշտոնական կայքերն են։ Այնտեղ հրապարակվելուց հետո նոր կարելի է վերահրապարակել ֆեյսբուքում և տարածել։ Այսինքն, ֆեյսբուքը տարածման գործիք է»,-մանրամասնեց ՀԿ նախագահը՝ հիշեցնելով, որ սոցիալական ցանցերը հայաստանյան օրենսդրությամբ չեն համարվում տեղեկատվության հրապարակման պաշտոնական աղբյուր։

Կենտրոնի փորձագետները չեն պատրաստվում առկա միտումների համար իրավական հիմք ապահովելու նախաձեռնությամբ հանդես գալ։

«Ընդհակառակը, ես ուզում եմ, որ  տեղեկատվություն տիրապետողները վերադառնան իրենց պաշտոնական էջերին, դրանք թարմացնեն, որովհետև կայքերն են ռեսուրս։ Ինձ թվում է՝ սխալ մոտեցում կլինի, օրենքով ամրագրել, որ սոցցանցերում հրապարակվածը կարելի է համար պաշտոնական։ Միգուցե տասը տարի անց հնարավոր լինի, բայց այս պահին չի կարող։ Ֆեյսբուքը ռեսուրս չէ, այստեղ գտնել, թե մեկ շաբաթ առաջ ինչ է հրապարակվել խրթին ու բարդ է։ Իսկ կայքերում դասակարգված  է ու համակարգված»,-ասաց Դոյդոյանը։

Նախարար դարձածների, պաշտոն ստացածների գրառումների ներքո լրագրողները հարցեր հաճախ են հնչեցնում։ Panorama.am-ի լրագրողների փորձն էլ ցույց է տվել, որ հարցերը, դիտարկումները մնում են անպատասխան։

ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանն այս առումով նկատեց՝ նման դեպքում լրագրողը չի կարող համարել, որ տեղեկատվություն ստանալու իր հարցմանը չեն պատասխանել։

«Պաշտոնական հարցում համարվում է պաշտոնական այն էլեկտրոնային փոստին ուղարկված հարցումը, որը պաշտոնական էջում նշված է, փոստով ուղարկված կամ առձեռն հանձնված հարցումը։ Ֆեյսբուքն ուղղակի արդյունավետ հաղորդակցության ձև է, բայց ոչ պաշտոնական։ Դա էլ իր հերթին ենթադրում է, որ նա պարտականություն չունի արձագանքել։ Իր  կամ իր գերատեսչության շահին դեմ  հարցմանը, չեն արձագանքի»,-նկատեց Դոյդոյանը։

Անդրադառնալով ֆեյսբուքյան իր էջում վարչապետ Փաշինյանի՝ «Հրապարակ»-ի խաշ ուտելու վերաբերյալ լուրին արձագանքելուն, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահն ասաց՝ մտահոգված է ու զարմացած։

«Ինձ մտահոգեց, որ վարչապետն է  անդրադառնում այդ հրապարակմանը։ Ընդհանրապես դա այն թեման չէր, որին ինքը պետք է անդրադառնար։ Ավելի խորքային ու ավելի խիստ քննադատություններ հնչել են վարչապետի ու կառավարության վերաբերյալ, սակայն դրանք, ցավոք, մնացել են օդում կախված, որևէ արձագանք չի եղել»,-նշեց Դոյդոյանը՝ ավելացնելով, որ այս պարագայում ամեն ինչին ու միշտ արձագանքելը պետք է դառնա գործելաոճ։

Հկ նախագահն ընդգծում է՝ մամուլի թեման շատ զգայուն է բոլոր իշխանությունների օրոք, և պահի ազդեցությամբ, զայրույթի պահին պետք չէ հայտարարություններ անել, գնահատականներ տալ։

«Լավ կլինի, որ այդ գործով զբաղվեն համապատասխան պաշտոնյաններն ու աշխատակիցները, օրինակ, մամուլի խոսնակը, բայց ոչ վարչապետը»,-նկատեց կենտրոնի նախագահը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:44
Ախալքալաքում անկարգություններ են, կան տուժածներ (Lրացված)
23:08 «Հետք»-ի փոխանցմամբ, միջադեպի մասնակիցների, տուժածների թվում հայեր կան։ «Ախալքալաքի բնակիչները...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանում պաղպաղակի արտադրությունը նվազել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է  7 մլն 792.3 հազար լիտր...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թրամփը հայտարարել է, որ կարող է կասեցնել ԱՄՆ-ում աշխատավարձի հարկերի հավաքագրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա օրերին հրամաններ ստորագրել, որոնցով կկասեցվի ԱՄՆ-ում աշխատավարձի հարկերի հավաքագրումը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:30
Սևամորթ քաղաքական գործիչը պահանջել է վաճառքից հանել «նեգր» գրառմամբ կոշիկները
Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ Դեյվիդ Լամին «Amazon» կայքում գտել է կոշիկ, որի նկարագրության բաժնում գրված է եղել...
Աղբյուր` Panorama.am
19:23
«Ձայն հանի, բժիշկ, քո սպիտակ խալաթի վրա ոտքեր են սրբում»
Երկակի զգացմունք ունեցա, երբ իմացա Մհեր Դավիդյանցի աշխատանքից ազատման մասին։ Երբ փետրվար-մարտ ամիսներին տրորում, վարկաբեկում,  ռեպրեսիաների...
Աղբյուր` Panorama.am
19:15
Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
19:08
ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում
Այսօր՝ օգոստոսի 8-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է կասեցման գործընթացներ Կոտայքի մարզի մի քանի բնակավայրերում,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Բժշկի խորհուրդները հիպերտոնիկ հիվանդություն ունեցողներին
ՌԴ Առողջապահության նախարարության կանխարգելիչ բժշկության պետական հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Գալինա Խոլմոգորովան հայտնել է, թե ինչ...
Աղբյուր` Panorama.am
18:52
Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում ստուգումներ են անցկացվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հոգեբանը հայտնել է՝ ինչպես պետք է պատշաճ կազմակերպել հեռավար աշխատանքը
Հեռավար կարգով աշխատելիս խորհուրդ է տրվում արթնանալ աշխատանքային օրվա մեկնարկից 45-50 րոպե առաջ, գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
18:38
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Դե Բրյունը գերազանցել է Արշավինի Չեմպիոնների լիգայի ռեկորդը
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունը նոր ռեկորդ է սահմանել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:30
Գիտնականները հավանական են համարում Մարսում քարանձավների առկայությունը
Պադուայի և Բոլոնիայի համալսարանների իտալացի գիտնականները կասկածում են, որ «Լուսնի» և «Մարսի» վրա հսկա քարանձավներ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհահատվածը գտնվում է անմխիթար վիճակում
Ախալքալաք քաղաքից մինչև «Կորխիս ծղալի» կամուրջ Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու 6-7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը գտնվում է քարուքանդ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Երկուշաբթի Երևանի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սարրին հեռացավ «Յուվենտուս»-ից
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին հրաժարական է ներկայացրել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Լուրը հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
17:54
«Falcon 9» հրթիռը 57 արբանյակներով արձակվել է տիեզերք
Ամերիկյան «SpaceX» ընկերությունն արձակել  է «Falcon 9» մեկնարկային մեքենան՝ 57 «Starlink»...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ռուբեն Հակոբյան. Ընդդիմադիր Փաշինյանը փրփրադեզ բերանով ու ճղճղան ձայնով մարդաշատ խառնամբոխին կոչ կաներ
ԱԺ նախկին պատգամավոր, «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:42
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
«Սեւան» ազգային պարկի տարածքում՝ Սեւանա լճի ափամերձ գոտում ունենք ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների...
Աղբյուր` Panorama.am
17:36
Ասորիները հայերի վրա ամենամեծ ազդեցություն թողած ժողովուրդներից են. Ստեփան Դանիելյան
Լիբանանի ասորիներ մասին առաջացած բանավեճի առիթով մի քանի խոսք էլ ես ասեմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա գրել...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ինչո՞ւ չի կարելի ընթրիքից հրաժարվել
Չինական ոչ պետական ինտերնետային ռեսուրսի հեղինակ, գիտնական Պյաո Սյաոն բացատրել է, թե ինչու է վնասակար ընթրիքից հրաժարվելը, հայտնում է news.ru-ն։...
Աղբյուր` Panorama.am
17:24
Պարենի համաշխարհային գները բարձրացել են
Սննդամթերքի համաշխարհային գները երկրորդ ամիսն անընդմեջ աճում են: Սննդամթերքի գների ինդեքսը հուլիսին հասել է 94,2 կետի, ինչը 1,2 տոկոսով ավելի է,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Նորավանքում արձանագրվել են խախտումներ, կազմվել արձանագրություններ
ՀՀ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 8-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
17:12
Փաշինյանը պահանջել է հերքել իր պապու՝ դավաճան լինելու մասին տեղեկատվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ուղարկել Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիին՝ պահանջելով հերքել իր պապու դավաճան լինելու մասին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանը
Օգոստոսի 4-ին տեղի ունեցած Բեյրութի հուժկու պայթյունի հետևանքով մահացած 13 հայերից մեկը միանձնուհի Սոֆի Խոսրովյանն է: Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:00
Եվրամիությունը ներկայացրել է Ղրիմի բնակիչներին մուտքի վիզա տրամադրելու կարգը
Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը ասել է, որ Ղրիմում թողարկված ռուսական անձնագրերը չեն ընդունվում Շենգենյան վիզա ստանալու համար դիմելիս:...
Աղբյուր` Panorama.am
16:53
Արտաքին աշխարհը շարունակում է աջակցել Հայաստանին՝ COVID-19-ի համավարակի հաղթահարման գործում
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնարկում են համագործակցության նոր փուլ՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար
ՀՀ կառավարությունը 2.8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համար, ինչպես նաև նախագիծն իրականացնելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:32
Լուկաշենկոն խնդրել է ֆերմերներին չբերել ընտրություններին քվեարկելու
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Տուրչինին խնդրել է ֆերմերներին չկտրել աշխատանքից հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:20
Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Ռուսաստանի համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Գամալեյ Անատոլի Ալթշտեյնը հայտնել է, թե ում է հակացուցված...
Աղբյուր` Panorama.am
16:08
Չինաստանում «մարդասպան» վիրուս է հայտնվել
Չինաստանում տարածվում է վիրուսի մի տեսակ, որը կարող է ճակատագրական հետևանք ունենալ մարդու համար, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}