Լեդի Գագան սիրելի ձիու անկելու պատճառով լքել է Critics' Choice Awards-ը
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի սիրելի ձին սատկել է այն ժամանակ, երբ նա կնոջ լավագույն դերի համար մրցանակի էր ստանում Critics' Choice Awards-ում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, «Աստղը ծնվել է» ֆիլմում մարմնավորած դերի համար հունվարի 13-ին ստացել է Critics' Choice Movie Awards։ Երգչուհին շատ հուզված է եղել և բեմում իր շնորհակալական ելույթի ժամանակ արտասվել է։
Ելույթից անմիջապես հետո Լեդի Գագան հեռացել է միջոցառումից։ Ավելի ուշ Թվիթերում նա գրառում է արել՝ հայտնելով, որ ստիպված լքել է մրցանակաբաշխության արարողությունը, քանի որ տեղեկացել է, որ իր կենդանին սատկել է։
«Նա եղել և կլինի գեղեցիկ ձի։ Մեր ոգին և մեր հոգիները միասնական էին»,- գրել է նա։
Լեդի Գագան նաև արժանացել է մրցանակի լավագույն սաունդտրեկի համար։