Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Արագածի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Աշոցքի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած, Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել և Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում բուք է:
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով
փակ է:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ