Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից Բարեկամավան համայքնի բնակիչ է վիրավորվել
Այսօր ժամը 15։00-ի սահմաններում հայ֊ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։
Բարեկամավան համայքի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում՚ Պայթյունի հետևանքով պոկվել է ոտնաթաթը։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով՝ 18։00ի սահմաններում։ Այժմ գտնվում է Նոյեմբերյանի հոսպիտալում»։
Panorama.am-ը Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ բնակիչն այս պահին բժիշկների հսկողության տակ է։
«Վնասվել է աջ ստորին վերջույթը, անդամահատում պետք է լինի։ Բնակչի մոտ երկրորդ աստիճանի շոկ է»,- ասացին ԲԿ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ