Երուսաղեմի նորընտիր քաղաքապետը հանդիպել է Հայոց պատրիարքին
Երուսաղեմի նորընտիր քաղաքապետ Մոշե Լիոնն այսօր այցելել է Երուսաղեմի Հայոց ատրիարքարան, հանդիպել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։
Հանդիպման ընթացքում Պատրիարք սրբազանը շնորհավորել է Մոշե Լիոնին քաղաքապետ ընտրվելու առթիվ և հաջողություն մաղթել նրան, իսկ նորընտիր քաղաքապետը Պատրիարք սրբազանին շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Հանդիպմանը քննարկվել են նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին և հայկական համայնքին հուզող հարցեր: