ALNOWAIS Investments-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր անդամ և նախագահ Հուսեին Ալ Նովայիսի հետ։
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ընկերությունը գործունեություն է ծավալում հյուրանոցների և անշարժ գույքի, ենթակառուցվածքների, էներգետիկայի բնագավառներում, ունի վերականգնվող էներգետիկայի տարբեր ոլորտների նախագծերի իրականացման մեծ փորձառություն։
Ընկերության ղեկավարն ասել է, որ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ նախագծերի իրականացմամբ։
Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում այցելել Հայաստան՝ հնարավորություններին ավելի մոտիկից ծանոթանալու և կոնկրետ ծրագրեր մշակելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- «Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Արմեն Սարգսյան
- Արմեն Սարգսյան. Հայաստանը Միացյալ Էմիրությունների համար կամուրջ կարող է լինել դեպի ԱՊՀ և ԵԱՏՄ շուկաներ
- Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում կմասնակցի միջազգային խոշորագույն՝ «Աբու Դաբի կայունության շաբաթին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին