Նյու Յորքից սենատորը որոշել է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում
Նյու Յորքից դեմոկրատ սենատոր Քիրստեն Ջիլիբրանդը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
«Ես պատրաստվում եմ առաջադրել իմ թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում»,- 360tv.ru-ի հաղորդմամբ՝ նման հայտարարություն է նա արել հեռուստաեթերի ժամանակ։
Սենատորի խոսքով, նախագահ լինելու դեպքում նա մտադիր է զբաղվել առողջապահության, դպրոցական կրթության համակարգերի կատարելագործմամբ, նաև պայքարել կոռուպցիայի դեմ։
Ջիլիբրանդն ընդգծել է, որ ունի անհրաժեշտ քաջություն և կարեկցանք։
ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են 2020 թվականի նոյեմբերի 3-ին։
Դեմոկրատական կուսակցության համագումարը, որի ժամանակ պաշտոնապես կառաջադրեն իրենց նախագահի թեկնածուն, կայանալու է հաջորդ տարվա հուլիսի 13-16-ը։